Ահա այս հորմոններն են, որ թույլ չեն տալիս ձեզ ազատվել ավելորդ քաշից

Դուք մշտապես հետևում եք տարատեսակ դիետաների, սակայն, միևնույն է, ավելորդ կիլոգրամներից ազատվել չե՞ք կարողանում:Անգամ եթե հրաշք է տեղի ունենում դուք որոշ կիլոգրամներ կորցնում եք, դրանք կրկին վերա-դառնո՞ւմ են: Ամենայն հավանականությամբ ձեզ մոտ խանգարված է նյութափոխանակությունը և հորմոնալ խնդիրներ ունեք, գրում է բժիշկ Սառա Գոթֆրիդը:

Հատկապես հորմոնները կարող են խանգարել կանանց ազատվել ավելորդ քաշից, եթե անգամ օրվա ընթաց-քում ընդամենը մի կաթիլ ջուր խմի:Ահա 5 հորմոններ, որոնք խանգարում են ձեզ ազատվել ավելորդ քաշից` չնայած բոլոր ջանքերին: Հորմոննների ճիշտ գործելուց է կախված նյութափոխանակության արագությունը: Հորմոններն են վերահսկում ճարպի կուտակման գործընթացը, պահեստավորումը, մեծացնում կամ նվազեց-նում են վնասակար սննդամթերքի նկատմամբ կախվածությունը, ազդում են ախորժակի վրա:Ահա հորմոնների այն ցուցակը, որոնք ազդում են նյութափոխանակության՝ այդ դեպքում նաև կնոջ քաշի վրա:

1. Տեստոստերոն

Սա միայն տղամարդու հորմոն չէ: Այն արտադրվում է կնոջ ձվարաններում: Այս հորմոնը կոչում են նաև անա-բոլիկ հորմոն: Տեստոստերոնը խթանում է մկանների աճին: Դրա համար օգտագործվում են ճարպային կուտա-կումներ, որոնք վերածվում են էներգիայի:Մկանները համարվում են լավագույն ճարպային կուտակումներն այ-րող լավագույն «մեքենաները», այդ պատճոռով, եթե դուք տառապում եք ավելորդ քաշից, լավ կլինի ստուգեք տեստոստերոնի մակարդակը: Որքան ցածր է տեստոստերոնի մակարդակը, այնքան դժվար է մեծացնել օրգա-նիզմի մկանային զանգվածը, եթե անգամ շաբաթական մի քանի անգամ սպորտով եք զբաղվում:Բարձրացրեք տեստոստերոնի մակարդակը բնական միջոցներով: Կերեք ընկույզ, ծովամթերք (յուղոտ ձուկ, ծովախեցգետին, կրաբ), բանջարեղեն և մրգեր (նարինջ, ծիրան, դեղձ, անանաս, տանձ, սեխ, խաղող և արքայանարինջ):

2. Կորտիզոլ և ադրենալին

Սա ստրեսի հորմոնն է։Նրանք համարվում են մտերիմ բարեկամներ, քանի որ արտադրվում են մակերիկամների կողմից:Ստրեսային իրավիճակներում կորտիզոլը մեծացնում է ախորժակը, որպեսզի օրգանիզմը կարողանա ուժ կուտակել դիմակայելու համար կյանքի դժվարին իրավիճակներին: Սա հարկավոր է էներգիայի պահպան-ման համար, որն անհրաժեշտ է ստրեսի դեմ պայքարելու համար:Այս դեպքում ալկոհոլի կամ քաղցրի միջոցով ստրեսի դեմ պայքարելու փոխարեն զբաղվեք յոգայով, ֆիզիկական ակտիվությամբ, մեդիտացիայով:

3. Լեպտին և գրելին

Լեպտինը տեղեկացնում է մեր ուղեղին, որ օրգանիզմը հագեցել է սննդից:Այն նվազեցնում է ախորժակը՝ կան-խելով նյութափոխանակության խնդիրները, ճարպակալումն ու շատակերությունը:Լեպտինին շատ նման է քաղ-ցի հորմոնը՝ գրելինը: Նրանք լրացնում են մեկը մյուսին:Նրանք, ովքեր ցանկանում են նիհարել, հարկավոր է, որ կարգավորեն լեպտինի և գրելինի մակարդակները: Հետևեք այս խորհուրդներին։Հատկացրեք բավականաչափ ժամանակ քնին.Խուսափեք երկարատև մոնոդիետաներից՝ հատկապես սպիտակուցային:Մի սովեք: Սա կհան-գեցնի կոմպուլսիվ չափից շատ ուտելու, շատակերության նոպաներով:Խուսափեք համային հավելումներով հա-րստացված սննդից, ֆաստֆուդից, հրուշակեղենից:Մի չարաշահեք քաղցրը:

4. Էստրոգեն

Այս հորմոնի և նվազագույն և առավելագույն մակարդակը բացասաբար է անդրադառնում մեր քաշի վրա:Կա մեկ միջոց, որը կկարգավորի արյան մեջ էստրոգենի մակարդակը: Հենց սա կօգնի ձեզ նիհարել: Կերեք շատ բանջարեղեն:Սննդային մանրաթելերը օգնում են դուրս բերել օրգանիզմից ավելորդ էստրոգենը:

5. Սպեկսին

Համաձայն նոր հետազոտությունների, այս հորմոնի նվազ մակարդակը կարող է  կապ ունենալ դեռահասների ճարպակալման հետ:Այն մասնակցում է ճարպային հյուսվածքի զանգվածի և օրգանիզմի էներգետիկ հաշվեկշռի նկատմամբ վերահսկողությանը:Սպեկսինի ազդեցությունը քաշի վրա դեռևս լավ ուսումնասիրված չէ,այդ պատ-ճառով որևէ խորհուրդ չենք կարող տալ այս հորմոնի հետ կապված խնդիրների դեպքում: Պարզապես պահպա-նեք առողջ սննդի կանոնները, կանոնավոր մարզվեք և խուսափեք ստրեսային իրավիճակներից:Որքա՞ն հաճախ եք արյան անալիզ հանձնում: Կիսվեք այս կարևոր տեղեկատվությամբ ձեր ընկերների հետ: Իսկ եթե որոշել եք ճիշտ և արդյունավետ կերպով նիհարել, ապա նախևառաջ պարզեք ձեր ավելորդ քաշի պատճառները:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика