Աշխարհում միակ բառը, որի դեմ անզոր է ամենը. մայր, ում ունեն և պաշտում են բոլորը. հետաքրքիր պատմություն նրանց մասին

Հայրենիքի ու մոր մասին գրելն անչափ դժվար է: Ընդամենը երկու տարբերակ կա` կամ պետք է շատ լավ գրես, կամ ընդհանրապես չգրես:Կարևորը պաթետիզմի ու անկեղծության սահմանը չանցնելն է: Ինչևէ…Վրաստանի կիրճերից մեկում թաղված անհայտ կնոջ գերեզմանին մինչ օրս պահպանվել է հետևյալ գրությունը. «Ես 17 երեխա ունեմ: Իսկ դո՞ւ»:

Ամենաշատ երեխաներ ունեցող կինը Սան Անտոնիո քաղաքի բնակիչ Լեոնտինա Ալբինան է, որը հասցրել է 69 երեխա ունենալ:1943-1981 թվականների ընթացքում նա 55 երեխա է լույս աշխարհ բերել, ընդ որում՝ առաջին հինգ հղիությունից հետո նա միայն երկվորյակներ էր ծնում, այն էլ՝ արական սեռի:

Ամենատարեց մայրը Ռոզաննա Դալա Կորտան է՝ իտալական Վիտերբո քաղաքից:1994 թվականի հուլիսի 18-ին 63 տարեկանում նա արու զավակ ծնեց: Մինչ այդ նա երկար ժամանակ բուժվում էր անպտղությունից:Իսկ ամերիկյան Փենսիլվանիա նահանգի բնակչուհի Պեգգի Լինին 1995 թվականի նոյեմբերի 11-ին աղջիկ ունեցավ, որի երկվորյակ-եղբայրը լույս աշխարհ եկավ 84 օր անց:

Հետաքրքիր է, որ Ջեք Նիկոլսոնի ավագ քույրն իրականում նրա մայրն է, իսկ նրանք, որոնց դերասանն իր ծնող-ներն էր համարվում, նրա պապիկն ու տատիկն էին:Ընտանիքն այս խորամանկությանն էր դիմել, որպեսզի Ջե-քի մայրը կարողանա շարունակել պարուհու կարիերան:Մեծ բանաստեղծ Վաժա Փշավելայի կարծիքով` երեխա-յի ապագան մոր ձեռքերում է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика