Բոլոր ծնողները կփաստեն, որ երեխաների հետ երբեք ձանձրալի չէ, իսկ նրանց արկածները՝ առավել ևս

Հաճախ երախաներն անում են անհնարինը. պատերի վրա նկարում են, կեղտոտվում, տանջում ընտանի կեն-դաներին, չեն լսում ծնողներին:

Եվ դժվար է այդ ամենին հետևել ու վերացնել հետևանքները:Այս օրերին երբ տանն եք երեխաների հետ, առա-ջարկում ենք մի քանի զբաղմունք նրանց հետ ժամանակն արդյունավետ ու հետաքրքիր անցկացնելու համար։

Միայն այն պատճառով, որ այս օրերին տանն եք, չի նշանակում, որ չեք կարող զվարճանալ Ձեր երեխաների հետ։Առավոտյան արթնանալուն պես փորձեք երեխաներին ներգրավել ձեր առօրյայում, օրինակ՝ միասին մարզ-վեք:

Լինի դա ֆիթնես մարզանք, յոգա, թե մեդիտացիա, շատ կարևոր է, որ երեխաները նույնպես դրա մասնակիցը դառնան ու կարևոր զգան իրենց:Բացի այդ, սա հիանալի միջոց է երեխաների կենտրոնացումը զարգացնելու համար:

Օրվա ընթացքում երեխաների համար շատ կարևոր է սպառել կուտակած էներգիան:Ու եթե ցանկանում եք, որ նրանք այդ ընթացքում տակնուվրա չանեն ողջ տունը, ապա պետք է ճիշտ զբաղմունք գտնեք երեխաների հա-մար:

Առաջարկում ենք պարային մրցույթ կազմակերպել:Միացրեք ամենաաշխույժ մանկական երաժշտությունը, պա-րեցրեք երեխաներին ու դուք էլ միացեք նրանց․ և՛ երեխաները կզվարճանան ու կծիծաղեն, և՛ դուք դրական լիցքեր կհավաքեք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика