Իր խոստումը կատարելու համար աղջիկն ամուսնացավ մահացած ընկերոջ հետ

Չունը պատրաստվում էր ամուսնանալ իր ընկերոջ Լոնգի հետ, սակայն դժբախտ պատահարը փոխեց նրանց ծրագրերը:Զույգը պլանավորում էր հարսանիք 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, սակայն հոկտեմբերին՝ նշանակված ամսաթվից երկու ամիս առաջ, վթարի ենթարկվեց:

25-ամյա Լոնգը ոստիկան էր: Չնայած նրան, որ դեպքից անմիջապես հետո տեղափոխվել էր հիվանդանոց, սա-կայն բժիշկները չկարողացան փրկել տղայի կյանքը. դադարել էին գործել նրա ներքին օրգանները:

Նա մահացավ վթարի հենց հաջորդ օրը:Չունը ցավից կորցրել էր իրեն, բայց որոշեց չեղյալ չհայտարարել հար-սանեկան արարողությունը: Այդպիսով նա ուզում էր հարգել իր սիրելիի հիշատակը եւ պահել իր խոստումը:

Նրանք շատ էին սիրում միմյանց:

Նշված օրը Չունը վաղ արթնացավ եւ սկսեց զբաղվել նախապատրաստական աշխատանքներով: Նա պատ-րաստվեց եւ հագնվեց, նախապատրաստվելով արարողությանը, որն իր ընկերոջն այդպել էլ բախտ չվիճակվեց տեսնել: Նա հրավիրեց հյուրերին, ինչպես սովորական հարսանիքներին է լինում:

Չունը դա ցանկանում էր անել Լոնգի հիշատակին նվիրված:Արարողության ընթացքում նա կարճ ելույթով հան-դես եկավ.

«Այսուհետ՝ դեկտեմբերի 31-ից մենք ամուսիններ ենք:Մենք պատրաստվում էինք հագնել ավանդական թայ-լանդական հանդերձանքներ եւ ծնկի գալ մեր ծնողների առջեւ, այն բանի համր, որ մեզ դաստիարակել են:

Այժմ դու այլ աշխարհում ես, բայց դա կարևոր չէ: Իմ սերը քեզ նկատմամբ ավելի ուժեղ է: Այստեղ ես դու, թե այլ աշխարհում, միևնույն է՝ ես քեզ հետ եմ ամուսնանալու:Ես քեզ միշտ սիրելու եմ և երբեք չեմ թողնելու: Մենք դեռ երկար ճանապարհ ունենք միասին գնալու, լսո՞ւմ ես»:

Չունը հազիվ էր կարողանում թաքցնել արցունքները:«Այսօր մեր կյանքի ամենակարրոր օրն է: Հարստության եւ աղքատության մեջ, վշտի եւ ուրախության մեջ ես կկանգնեմ քո կողքին և կբռնեմ քո ձեռքը եւ կքայլեմ կյանքի ուղիով », — եզրափակեց է նա:

Սա է իրական սերը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика