5-ամյա այս փոքրիկ աղջիկը դարձել է իր տատիկի միակ խնամակալը այն բանից հետո, երբ մայրը լքեց նրան

Մինչ 5-ամյա երեխաները դպրոցում կամ դրսում խաղում են, փոքրիկ Աննա Վանգը, Հարավ-արեւմտյան Չինաս-տանից, խնամում է իր տատիկին եւ մեծ տատիկին:Իրականում, նա միակ խնամողն է տարեց կանանց, հանգա-մանքների բերումով փոքրիկ երեխային է հասել այդպիսի ծանր աշխատանքը:

Աննայի հայրը բանտարկվել է անհայտ պատճառներով, երբ նա ընդամենը 3 ամսական էր, իսկ մայրը կարճ ժամանակ անց կրկին ամուսնացել և լքել է փոքրիկ աղջկան:Փոքրիկը տատիկի և 92-ամյա մեծ տատիկի հետ միասին է ապրում:

Նա մոտակա լեռներից կանաչիներ է հավաքում և անձամբ տատիկների համար կերակուր պատրաստում, ձեռ-նարկում է այլ պարտականություններ, ինչպիսիք են՝ տունը կարգի բերել, օգնել տատիկներին պետքարան գնալ, այնուհետև լվացվել և այլ առօրեական աշխատանքներ:

Առատաձեռն հարեւանը թույլ է տալիս Աննային ընտրել իր ցանկացած բանջարեղենը: Նա հաղորդել է չինացի լրատվամիջոցներին, որ ինքը դա անում է, որովհետեւ այդ ընտանիքին միայն բարին է ցանկանում: Ցավալի նկարների շարքը, սակայն, ցույց է տալիս, որ երեխայի մանկությունը կորել է եւ մոռացվել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика