Ասում են՝ ճակատագրից չես խափչի… իրական պատմություն, որը հուզել է բոլորին…

Անյուտան որբ է մեծացել: Նա իր մորը չէր հիշում, իսկ հայրը, երբ Անյուտան 5 տարեկան էր, մահացավ: Նա մեծ եղբոր՝ Ալեքսեյի հետ շրջում էին տներով, օգնում նրանց, խնամում երեխաներին, որտեղ էլ նրանց կերակրում էին և սնունդ տալիս:17 տարեկանում նա հանդիպեց գեղեցիկ եւ ուրախ Իվան Զոլոտարիովին եւ նրանք ամուս-նացան, իսկ մեկ տարի անց նրանք ունեցան որդի՝ Սաշա անունով: Մի քանի տարի Անյուտան եւ Իվանն ապ-րում էին կատարյալ ներդաշնակությամբ, միասին դաստիարակում և մեծացնում էին իրենց որդուն:

Այս երջանկությունը, որը երկնքից ստացած պարգեւ էր, նրանց բավական էր ողջ կյանքի համար,սակայն ճակա-տագիրը այլ ընթացք էր նախատեսել նրանց համար:Սկսվեց Մեծ Հայրենական պատերազմը: Իվանը մեկ շա-բաթ անց մեկնեց ճակատ, իսկ վեց ամիս անց Անյուտան ստացավ ամուսնու մասին մահվան բոթը: Նա այլևս ուժ չուներ, սակայն նրան փրկեց որդին՝ Սաշան:

Պատերազմի վերջին ամիսներն էին,սակայն այն դեռ մարդկանց համար պատրաստել էր անակնկալներ: Ռմ-բակոծություններից մեկում, Անյուտան վիրավորվել էր գլխի շրջանում եւ անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց: Երբ նա գիտակցության եկավ, հասկացավ, որ տղային կորցրել է: Անյուտան նրան փնտրելու հա-մար բազմաթիվ նամակներ է գրում, բայց բոլոր պատասխանները բացասական են:

Պատերազմը ավարտվեց, եւ Սաշայի մասին լուր չկար, բայց Անյուտան շարունակում էր նամակներ գրել երկրի բոլոր ուղղություններով:Որոշ մարդիկ խորհուրդ տվեցին նրան աշխատանքի անցնել մանկատանը, եւ շուտով նա դարձավ մանկատան տնօրեն:Պատերազմի ավարտից երկու տարի է անցել, բայց մարդիկ դեռեւս գիշերը դողում էին, նրանց հոգիները, որոնք վերապրել էին սարսափելի տարիները, սարսափի մեջ էին:Մի անգամ մանկատուն եկավ ձեռնափայտերով մի սպա:

— Ես ձեր մանկատան տնօրենին եմ ցանկանում տեսնել, — դիմեց մուգ մազերով կնոջը, որը կանգնած էր նրա ետեւում:

Աննան շրջվեց և… բարձր աղաղակեք: Նրա դիմացը կանգնած էր ամուսինը՝ Իվանը: Կինը չկարողանալով իրեն տիրապետել հենվեց մոտակա պատին:

— Դուք ինձ ճանաչո՞ւմ եք,- հարցրեց շփոթված Իվանը, — ես ոչինչ չեմ հիշում, չգիտեմ ո՞վ եմ:

Անյուտան արտասվում էր, այտերից գլորվում էին արցունքները:

— Աստված իմ, ողջ է: Դու ողջ ես,-շշնջած նա:

Իվանը զարմանքից լայն բացել էր աչքերը:

— Այստեղ ես եկել եմ աշխատելու համար, իմ կարգավիճակը ինձ միայն թույլ է տալիս աշխատել որպես պահակ: Իսկ ինչո՞ւ եմ արտասվում, լավ է, որ ամբողջությամբ չեմ կորցրել իմ ոտքերը, -ինքն իրեն շշնջում էր նա,-իսկ ինչ է իմ անունը,-կրկնեց Իվանը, մի քիչ հանգստանալուց հետո:

— Իվան Զոլոտարեւ:

—Իսկ դուք ով ե՞ք — նա հայացքը չէր կտրում Անյուտայից,- Դուք ով եք ինձ համար,-աչքերը նեղացնելով ասաց նա:

— Ես քո կինն եմ՝ Աննան:

Իվանն այդ իմանալուն պես կորցրեց իրեն, կարծես ոտքերը այլևս չենթակվեցին նրան, հազիվ կարողացավ հեն-վել վերարկուների համար նախատեսված կախիչին, սակայն այն չդիմանալով ծանրության պոկվեց և Իվանն ընկավ: Աննան և Իվանը ծիծաղեցին և նա օգնեց ձեռնափայտերը տավ և վեր կենալ: Իվանի աչքերում մեծ կրակ էր խաղում:

— Ահա, թե ինչ գեղեցկուհի ունեմ,-ասաց նա,- ցավոք այլևս չեմ կարողանում պարել:

— Աննա Ալեքսանդրովնա, նոր երեխաներն են բերել,-շտապեց հայտնել դաստիարակ Մարիա Դմիտրիվովան:

— Շատ լավ, ես հիմա կգամ,-ասաց նա:

Աննան դուրս եկավ մանկատան բակ, որտեղ յոթ պատանիներ էին կանգնած: Նա աչքերով նայեց բոլոր երեխաներն եւ ապշեց … Նրանց մեջ էր իր որդին՝ Սաշան: Նրա ոտքերը թուլացան, եւ նա ծնկի իջավ:

— Սաշա, որդի՛ս, — բղավեց կինը:

—Մայրի՞կ, մայրի՛կ, — տղան շտապեց դեպի նրա մոտ:

Իվանը հետևեց Աննային դեպի դուռը: Նա դեռ չէր հասցրել դուսր գալ, հանկարծ լսեց Աննայի բացականչոցը: Նա ուժեղ ցավ զգաց սրտում և գլխում: Չհասկանալով որտեղից, մտքերը ի հայտ եկան լուսանկարների տեսքով: Աննան և նրա փոքրիկ որդին նրա աչքերի առաջ եկան, որից հետո հիշեց ամեն ինչ:

-Իմ սիրելի որդի, — բղավեց Իվանը,-Անյուտկա, ի՛մ սեր:

—Հայրի՛կ, — կանչեց տղան —դու ողջ ես…

Նրանք երկար ժամանակ միասին գրկախառնված մնացին:

—Անհավատալի է, — ասում էին մարդիկ:

— Պարզապես հրաշք:

— Ասում են՝ ճակատագրից չես փախչի

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика