Լիբանանի հարսնացուին մի ամբողջ տարի պահանջվեց՝ կարելու իր երազանքի հարսանեկան զգեստը, և ար-դյունքը գերազանցեց բոլոր ակնկալիքները. այս շքեղ զգեստը գերել է աշխարհը
Դաննա Զայլան մանկությունից երազում էր գեղեցիկ հարսանեկան արարողության մասին: Ուստի, երբ երիտա-սարդ տղան Դաննային ամուսնության առաջարկություն արեց, աղջիկն անմիջապես սկսեց հարսա-նեկան զգեստի որոնման աշխատանքները: Երկար որոնումից հետո հարսը այդպես էլ չկարողացավ գտնել այն «միակ» զգեստը, որիը կցանկանար հագնել այդ անկրկնելի և յուրահատուկ օրը:
Այնուհետեւ Դաննան դրանից այնքան էլ չընկճվեց, քանի որ շուտով որոշեց սեփական ձեռքերով կարել իր հարսանեկան զգեստը, որն արդյունքում կլինի հենց այն, ինչ ինքը ցանկանում էր:
Դաննան վերցրեց մատիտը ու թուղթը եւ սկսեց նկարել իր երազանքի զգեստը: Հետո նա սկսեց փնտրել այն-պիսի մասնագետների, ովքեր կկարողանան իրեն օգնել տվյալ հագուստը կարելու համար:Մի ամբողջ տարի պահանջվեց վարպետներին, որպեսզի կարեն այս հարսանեկան զգեստը, իսկ արդյունքն իսկապես զարմացրել է շատերին: