Ինչ իրավիճակ է առաջնագծում․․․Հայկական կողմը ցավոք վիրավորներ ունի․ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ

Հայկական կողմը գիշերվա ընթացքում սկսած մարտերի հետևանքով մի քանի վիրավոր ունի, Aysor.am-ի թղ-թակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Մի քանի վիրավոր ունենք», — ասաց Վահրամ Պողոսյանը։Նշենք, որ Ադրբեջանի հարցերով փարձագետ Էդգար Էլբակյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանը թիրախավորում է նաև քաղաքացիական օբյեկտներն ու տարածքները, այդ թվում՝ Ստեփանա-կերտի։ Նախնական տեղեկություններ կան Ստեփանակերտի շուկայամերձ փողոցում վիրավորների մասին։

Բնակչության զգալի մասն ապաստարաններում է։

Ադրբեջանը (այդ թվում՝ թուրքական մեդիաօգնությամբ) լրատվական հեղեղ է ապահովում իրենց քաղաքացի-ական և մարտական կորուստների մասին։ Դատելով ադրբեջանական աղբյուրներում թվարկված բնակավայ-րերից՝ մեր պատասխանը եղել է աշխարհագրորեն համաչափ՝ «ակն ընդ ական»…

Ռազմական գործողությունների աշխարհագրությունը ևս մեկ անգամ հուշում են, որ մասշտաբները լուրջ են, ըստ ամենայնի՝ 2016 թ․ ապրիլյան պատերազմից էլ լուրջ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ թիրախավորվել է անգամ Քաշաթաղի շրջանի Որոտան զինավանը (Ղուբաթլու)»։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика