Հզոր բանակ ունենք․ մեր զինվորները ոչնչացրել են թշնամու 3 ուղղաթիռ, 20 ԱԹՍ, 30 տանկ․․․

Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը հերթակա ագրեսիան է ձեռնարկել Արցախի Հանրապետության նկատմամբ: Արցախի հանրապետության զինված ուժերը ԱՀ զինված ուժերի մարտակարգերին, զորամասերի մշտական տեղակայման վայրերին, ինչպես նաև խաղաղ բնակավայրերի, այդ թվում՝ Ստեփանակերտին հաս-ցրել է հրթիռահրետանային հարվածներ, օգտագործելով՝ օդուժը այդ թվում նաև հարվածային ԱԹՍ-ներ. Ար-ցախի պաշտպանության նախարարության տեղեկատվական կենտրոնի մամուլի ասուլիսի ժամանակ` ան-դրադառնալով սահմանում տիրող իրավիճակին, նշեց պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանը:

Նրա խոսքով` հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումները մոտորահրձգային, զրահատան-կային ստորաբաժանումների ուղեկցությամբ անցել են լայնածավալ հարձակման հարավային, հյուսիսային և հարավարևելյան ուղղությամբ: Այս պահին դեռ ընթանում է թեժ մարտեր նշված ճակատներով: Հակառակորդը ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ:

«Ճշտված տվյալներով պաշտպանության բանակի ստորաբաժանումները կիրառելով հակաօդային պաշտպա-նության միջոցները, կարողացել են խոցել երեք ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, այդ թվում հարվածային 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ: Նախնական տվյալներով, ցավոք սրտի, Արցախի Հանրապետության զին-ված ուժերում նույնպես կան կորուստներ 16 զոհ և 100-ից ավել վիրավորներ»:

Արթուր Սարգսյանը ընդգծեց, որ Պաշտպանության բանակի անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը այս պահին կայուն է և յուրաքանչյուր սպա և զինվոր իր առջև դրված խնդիրը կատարում է պարտքի բարձր գի-տակցումով և պատասխանատվությամբ.«Ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին և Քառօրյա պատե-րազմի տարիներին այսօր նույնպես ազատամարտիկների միությունը և ուժային կառույցները կանգնած են զինված ուժերի կողքին և կատարում են առաջադրված խնդիրը: Այս պայմաններում մենք կարողանալու ենք հակառակորդին պարտադրել, որ նա նորից աղերսի իր հերթական հրադադարն ու խաղաղությունը»:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика