Լելե Թեփե բարձունքը վերցրեցինք. մարտերը շարունակվում են Ադրբեջանի տարածքում․․․

Ջնջել էի այս գրառումը, քանի որ ճշտված չէր, իսկ հիմա համոզված դնում եմ. Վիտալի Բալասանյանը Ալիևի հաղթաթուղթը դարձած Լելե թեփեն (Վարազաթումբ) վերցրեց։ Մարտերը շարունակվում են արդեն Ադրբեջանի տարածքում։ Աշոտ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից Ադրբեջաներենում «Լելե Թեփե» հորջորջվող բարձունքի հայկական անունը Վարազաթումբ է եղել, որը մոռացվել է ժամանակի ընթացքում:

Այդ 90-ի մոտ պապիկը պատմեց, որ, ըստ իր լսած բանահյուսության, Վաչագան թագավորը գալիս էր Արաքսի հովիտ՝ վարազի որսի, և նրա արքունի որսորդները այդ թմբի վրայից դիտում էին տարածքը և փող փչում վա-րազ նկատելու դեպքում: Այդ ժամանակաշրջանից ի վեր՝ բարձունքը, չնայած ոչ մեծ բարձրությանը, ստացավ «Վարազաթումբ» տեղանունը:

Կարծում եմ՝ այս բացահայտումից հետո, արժե գոնե հայկական հրապարակումներում կիրառել «Վարազա-թումբ»-ը՝ վերականգնելով Վաչագան թագավորի շրջանում սկիզբ առած ավանդապատումն ու անվանումը, որը 19-20-րդ դարում փոխարինվեց «Լելե Թեփե» տարբերակով:

Նյութի աղբյուրը` http://old.yelaket.am/?p=5260&l=am
Source: https://armlife.am/news/122986.html?fbclid=IwAR1Ch_-yYaobg_uU2NTmV0i5dbOfma2M5RkZELvXj5yGYdNqsy1ErCpo4xs

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика