Իրավիճակը սահմանին․ Մանրամասներ է ներկայացնում Արծրուն Հովհաննիսյանը

Մարտերը շարունակվում են, ծանրության կետերը մնում են նույն ուղղությունները, հակառակորդը որոշ մար-տավարություններ փոփոխելով՝ փորձում է հարձակողական գործողություններ իրականացնել, սակայն մեր զին-ված ուժերը հետ են մղում բոլոր գրոհները, փոքր, թե մեծ՝ հակառակորդին պատճառելով ծանր կորուստներ: Այս մասին այսօր Հայկական տեղեկատվական կենտրոնի ասուլիսում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհան-նիսյանը՝ ներկայացնելով ներկա պահին սահմանում տիրող իրավիճակը:

Արծրուն Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ այս պահի դրությամբ հակառակորդի կորսուստներն են․ 540 սպան-ված, ավելի քանի 700 վիրավոր, բոլոր տեսակնեը միասին մոտ 45 միավոր զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, 3 ուղղաթիռ, 6 ԱԹՍ։«Ցավոք, հակառակորդն արդեն 2-3 օր ընտրել է խաղաղ բնակչությանը թիրախավորելու մարտավարությունը և թիրախավորում է խոշոր տրամաչափով զենքերից, որի արդյունքում երեկ լրագրողներ են տուժել: Այսօր երկու անգամ հեռահար հրթիռային միջոցներով հրետանակոծել են Հադրութ քաղաքը, երկու անգամ՝ Ստեփանակերտ քաղաքը, որից տուժել են մեծ թվով խաղաղ բնակիչներ, շինություններ»,- ասաց նա և հավելեց, որ թիրախավոր-վում են ենթակառուցվածքները և այս պահին իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Նա նշեց, որ մարտերի բուն կենտրոնները կրկին հյուսիսն ու հարավն են և մեր ԶՈՒ-ն հիմնականում պաշտպա-նողական, բայց որոշ տեղերում նաև այլ բնույթի մարտական գործողություններ են իրականացնում: Այն հար-ցին, թե հակառակորդի կիրառած ուժին մեր կողմից համարժեք պատասխան է լինո՞ւմ, վերջինս պատասխա-նեց, որ դա որոշում են զինվորականները, որովհետև նրանք են պահը ճիշտ գնահատում և նրանց պրոֆեսիո-նալիզմին կասկածել պետք չէ:

Հովհաննիսյանը ներկայացրեց, որ հայ-ադրբեջանական սահմանը համեմատած ավելի հանգիստ է՝ չհաշված երեկվա և այսօր առավոտվա առանձին դեպքերը, որովհետև դրանցից հետո այլ միջադեպեր, մարտական գոր-ծողություններ չեն եղել:ԱԻՆ-ի ներկայացուցիչ Էդան Սնգրյանն ասուլիսի ժամանակ ներկայացրեց քաղպաշտ-պանության ազդանշանները և դրանցով պայմանավորված վարվելակերպի կանոնները մարտական դրության ընթացքում․

«Եթե գտնվում եք տանը, անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերցնել առաջին անհրա-ժեշտության իրեր, սնունդ, ջուր, փաստաթղթեր։ Օգնե՛ք ձեր զավակներին, ծերերին և ուղղվե՛ք մերձակա պաշտ-պանական կառույցներ։

Եթե դրսում եք, գնահատե՛ք իրավիճակը, առանց խուճապի մատնվելու գտե՛ք և ուղղվե՛ք մերձակա պաշտպա-նական կառույցներ»։

Տեսանյութը դիտեք ստորև՝

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика