Հենց նոր Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց իրավիճակն առաջնագծում․ Օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել, հատկապես հարավային ուղղությամբ՝ մերձարաքսյան տարածքում, որտեղ մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տվել

Այսօր վաղ առավոտյան հակառակորդը նախաձեռնել է հարձակողական գործողություններ 2-3 ուղղություննե-րով: Ողջ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել հատկապես հարավային ուղղությամբ մերձարաքսյան հատվածում, որտեղ մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տալիս հակառակորդին: Այս մասին Հայ-կական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց՝ երկուստեք կան կորուստներ: «Հակառակորդին պատճառվել են զգալի թվով կորուստներ, որոշ բնա-գծերում հաջողվել է հետ շպրտել: Ընդհանուր առմամբ իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր հատկապես՝ հետևակ,անդադար գրոհող խմբեր, անդադար հրետա-նային կրակ և օդուժի տարբեր միջոցներ:Գիշերային ժամերին կրակի որոշակի թուլացում է տեղի ունենում, սա-կայն առավոտները նորից վերսկսում են հարձակումները»,-ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Քարվաճառի շրջանում այս պահին համեմատաբար թեթև իրավիճակ է, համառ մարտեր չկան:

Հարցին՝ զինծառայողների շրջանում կորոնավիրուսի դեպքեր կա՞ն և քանի՞սն են, Հովհաննիսյանը պատասխա-նեց՝ տվյալներ չկան. «Համառ մարտերի ընթացքում, եթե դեպքերը ծանր չեն լինում, չենք էլ կարող թեստավո-րում անել, որովհետև ամբողջ բանակը, զինված ուժերը գտնվում են մարտական գործողությունների մեջ»,-ասաց նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ հաղթելու ենք:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика