Իրավիճակն առաջնագծում․ Հենց նոր մանրամասներ հայտնեց Շուշան Ստեփանյանը․ Գիշերվա ընթացքում ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել նաև Սյունիքի մարզի որոշ համայնքներում ԶՈՒ ենթակառուցվածքներին

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվա-ծությունը պահպանվել է: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել:

Լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հր-թիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հաս-ցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու ուղղությամբ դիմել են համարժեք գործողություննե-րի։Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահս-կողության ներքո:

Նա նաև հայտնել է, որ ՀՀ հակաօդային պաշտպանական համակարգերի կողմից արձանագրվել են ադրբեջա-նական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնածախ, Արծ-վանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերի ուղղությամբ, որի ժամանակ նաև հարվածներ են հասցվել տեղում ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Տեղեկատվությունը Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика