Ուշադրություն․ Հրադադարի ռեժիմի նկատմամբ վերահսկողական մեխանիզմ ձևավորելու ուղղությամբ ակտիվ աշխատում ենք ՌԴ ՊՆ մակարդակով․ Լավրովը հանդես է եկել նոր կոչով

«Մոսկվայի հանդիպումից հետո հույսերը մեր չեն արդարացել»,- այս մասին քիչ առաջ Մոսկվայում ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ բանակցությունների արդյունքներով տրվող մամուլի ասուլիսի ըն-թացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք քննարկվել է հան-դիպմանը Արցախյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը։

Սերգեյ Լավրովն ասաց, որ տեղեկացրել է ԵԽ քարտուղարության իր գործընկերներին, թե ինչպես է Ռուսաս-տանը տեսնում իրավիճակը, ինչպիսի քայլեր է ձեռնարկում: Լավրովը վստահություն հայտնեց, որ ներկայումս ամենակարևորը, ինչը երևի թե, նրա որակմամբ, մեծ ջանքեր չի պահանջում՝ անհապաղ դադարեցնել առճա-կատման հռետորաբանության սրումը ինչպես կողմերի միջև, այնպես էլ պատասխանատու միջազգային խա-ղացողների կողմից։

Բացարձակ զուգահեռ քայլը, որը պետք է ձեռնարկել կոնֆրոնտացիոն հռետորաբանության վերացմանը զուգա-հեռ՝ դա, ՌԴ ԱԳ նախարարի կարծիքով, ռազմական գործողությունների դադարեցումն է, քաղաքացիական են-թակառուցվածքների վրա հարվածները դադարեցնելը և դա այն պահանջն է, որը ներառված է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունում, ինչպես նաև հոկտեմբերի 10-ին Մոսկովյան փաստաթղթում ՝ՌԴ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախարարների համաձայնեցրած, դա հաս-տատվել է նաև հոկտեմբերի 18-ին համաձայնեցված փաստաթղթում, որով փորձել էին կրկին դադարեցնել արյունահեղությունը։

«Դուք իրավացի եք, Մոսկվայի հանդիպումից հետո հույսերը մեր չեն արդարացել, շարունակվել են հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ, բնակավայրերի, դա անընդունելի է։ Որպեսզի հրադադա-րը գործի, մենք դրանում արդեն համոզվել ենք, երկու փաստաթղթերից հետո, որոնք ընդունվել են և որոնք թույլ չտվեցին կարդինալ կերպով փոխել իրավիճակը հողի վրա, դա վերահսկողական մեխանիզմների ձևավորումն է հրադադարի ռեժիմի նկատմամբ վերահսկողության նպատակով։ Դրա ուղղությամբ մենք ակտիվ աշխատում ենք, այդ թվում՝ մեր Պաշտպանության նախարարությունը առաջին հերթին, գործընկերների հետ Ադրբեջանից և Հայաստանից, հուսով եմ, որ շատ մոտ ժամանակ կհամաձայնեցվի նման մեխանիզմ»,- ասաց Լավրովը։

Ինչպես և օրեր առաջ, այսօր էլ Ս․ Լավրովը նշեց, որ այսօրվա խնդիրներից խոսելիս չի կարող չհիշատակել քա-ղաքական կարգավորման ուղղությամբ ջանքերն էականորեն արագացնելու անհրաժեշտության մասին։ «Դրա մասին ևս խոսվում է Մոսկովյան հայտարարությունում։Կան մանրամասն, ընդարձակ մշակումներ, որոնք ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ Ռուսաստանը,Ֆրանսիան և ԱՄՆ-ն պատրաստելեն և քննարկել կողմերի հետ, դրան-ցում, իմ կարծիքով, ներառված են բոլոր հարցերի պատասխանները»,- ասաց Լավրովը։

Նյութի աղբյուրը

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика