«Մենք պատրաստ ենք նույնիսկ ցա վոտ փոխզի ջումների, բայց ոչ՝ կապի տուլյացիայի». Նիկոլ Փաշինյան

«Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ այս ողջ ընթացքում մենք եղել ենք մաքսիմալ ճկուն: Այդ ճկունության ըն-թացքում եկել ենք համոզման, որ Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ ուզում է Ղարաբաղի կապիտուլյացիա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ խոսելով հերթական ձախողված հրադադարի մասին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պատերազմից առաջ ևս, այնտեղ, որտեղ մենք որևէ ճկունություն ենք ցուցաբերել, տեսական կամ գործնական մակարդակի, դա ընդունելի չի եղել Ադրբեջանի համար:

«Նրանք ցանկացել են ավելին: Ադրբեջանը հիմա առավել ևս ոչ թե Ղարաբաղի հարցի կարգավորում է ուզում, այլ առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա»,- ասել է Փաշինյանը:«Ես հիմա ուզում եմ, որ մենք պատասխանենք մի հարցի. հայ ժողովուրդը պատրա՞ստ է արդյոք փոխզիջումների: Ես կարծում եմ, որ այո, հայ ժողովուրդը պատրաստ է դրան: Մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց արդյոք հայ ժողովուրդը պատրա՞ստ է կապիտուլյացիայի: Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը դրան պատրաստ չէ, և հայ ժողովուրդը պատրաստ է (որքան էլ դա անհնար է թվում մեր սահմանափակ ռեսուրսների տրամաբանության մեջ), պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու՝ և իր իրավունքները պաշտպանելու»,- նշել է վարչապետը:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика