Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակին

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի նախագահին հղած նամակին։

Հայտարարության մեջ նշվում է, որ կապված ՀՀ վարչապետի՝ Ռուսաստանի նախագահին հղած նամակի, որում խնդրում է սկսել քննարկումներ Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվելիք օժանդակության չափի եւ տեսակների հետ կապված, որոնք անհրաժեշտ են Հայաստանի անվտանգության ապահովման համար, Ռուսաստանը հայտարարել է, որ հավատարիմ է մնում դաշնակցային պարտավորություններին, որոնք ունի ստանձնած Հայաստանի հանդեպ, ներառյալ նաեւ Բարեկամության համագործակցության եւ փոխօգնության պայմանագրով նախատեսված, որը կնքվել է 1997 թվականի օգոստոսի քսանիննին։

Այդ պայմանագրի մի շարք դրույթներ նախատեսում են կոնկրետ գործողություններ այն դեպքում, երբ առաջանա վտանգ զինված հարձակման, կամ ագրեսիայի գործողության՝ մեկմեկու տարածքի հանդեպ։

Այս պայմանագրի համաձայն, Հայաստանը կստանա ողջ անհրաժեշտ օժանդակությունը, եթե ռազմական բախումները անմիջապես տեղափոխվեն Հայաստանի տարածք։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика