18 տարեկան զինվորները հանգստացնում ու մխիթարում էին 30-40 տարեկան հասուն տղամարդկանց

Օրերից մի օր գիշերը ահավոր խուճապ առաջացավ, քանի որ տեղեկություն էր ստացվել, թե մեր ուղղությամբ մեծաքանակ զորք և տանկեր են շարժվում։ Որոշ մարդիկ հիստերիայի մեջ էին ընկել, իսկ որոշներն էլ առաջարկում էին նահանջել։

Դժոխային մթության մեջ այսպիսի քննարկումներ էին ու հանկարծ հեռվից ոտնաձայներ լսվեցին։ Խառնվեցինք իրար, առաջին հայացքից թվաց, թե դիվերսիա է։ Բայց ոչ, պարզվեց, որ զինվորներ են հակատանկային զորքերից։

Այսինքն մինչև մեր իմանալը հետախուզությունն արդեն հրամանատարությանը հաղորդել էր լայնամաշտաբ հարձակման մասին։ Բնականաբար զինվորների ներկայությունը մեծացրեց անհանգստությունը և մարդիկ սկսեցին իրար խառնված հարցեր տալ ընդհանուր իրավիճակի և տանկերի մասին։

Եվ հենց այդ պահին ես տեսա այն, ինչը չէի կարող երբևէ կանխատեսել։ 18 տարեկան զինվորները, որոնք դեմքներին նոռմալ թրաշ էլ չունեին, հանգստացնում ու մխիթարում էին 30֊40 տարեկան հասուն տղամարդկանց։ Մոտավորապես այսպես.

«Տղերք ջան մի անհանգստացեք, եթե տանկեր գան, ապա մենք ստեղ ենք, հակատանկիստներ ենք, մեր հետ ֆագոտներ ենք բերել, հրետանին վերևից ա աշխատում, իսկ մեր վաշտն էլ կողքներս ա ու անհրաժեշտության դեպքում կմիանա։ Մի՛ անհանգստացեք»։

Էս պատմությունն իհարկե որևէ մեկին նսեմացնելու համար չեմ պատմում։ Տանկից վախենալը ավելի քան տրամաբանական է, հատկապես ղռռոցը լսելուց հետո։ Բայց իմ ասելքիը լռիվ այլ է. Կամավորականներն ու զինապարտները կարևոր, բայց խիստ խորհրդանշական դերակատարություն ունեն։

Պատերազմի ծանրության 90 տոկոսը ընկած է կանոնավոր բանակի շարքային զինվորների և նրանց հրամանատարների ուսերին։ Շատ պարզ ձևակերպեմ, դեմք են իրանք ու եթե այդպիսին չլինեին, ապա մենք երեք օր էլ չէինք դիմանա։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика