«Կա րելի է չէ՞ ուսում նասիրել, հասկանալ՝ վեր ջին 25 տարվա ընթացքում ովքեր են ամենաարդյունավետը բանակցել ալիևների հետ». Արսեն Ջուլֆալակյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու նորից նույն հարցը. ինչո՞ւ ենք մենք պատմությունը զուտ կարդում, այլ ոչ վերլուծում ու դասեր քաղում…

Կարելի է չէ՞, օրինակ, ուսումնասիրել, հասկանալ, վերջին 25 տարվա ընթացքում ովքեր են կարողացել ամենաարդյունավետը բանակցել Ալիևների հետ, ովքե՞ր ունեն բանակցություններ վարելու չոր, միաժամանակ որոշակի ճկուն ոճ (ինչն այս պահին շատ անհրաժեշտ է), ո՞ւմից հարևան պետության դիկտատորն անձնական «мандраж» ունի, որի հաղթահարմանը նույնիսկ այս հաղթանակը չի օգնի…

Մտածենք։
Վերջապես, պատմական հողերը պահելու գերխնդիր կա, ինչը ենթադրում է վեր լինել անձնականից (առհասարակ ամեն ինչից) և առաջնորդվել պետական շահով։ Դրանով է նաև տարբերվում պետական գործիչը քաղաքական /կուսակցական գործչից։

Ընդ որում, կարծում եմ, բանակցողին պետք չէ ինչ-որ պաշտոն տալ, այլ օժտել բանակցելու համար անհրաժեշտ հատուկ լիազորություններով։
հ.գ. անկախ ամեն ինչից, արտահերթ ընտրությունները մնում են օրվա հրամայական»։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика