Վարչապետ Փաշինյանը կմեկնի Մոսկվա․․․

Այսօր հրապարակված ՀՀ վարչապետի 1292-Ա որոշման մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ա-րարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թ. նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառ-յալ գործուղվելու է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդ-վածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի։ Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմ-բերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հա-րությունյանին 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով:

2. Էդուարդ Հարությունյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ավիատոմսի (Երևան-Մոսկվա), օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսե-րում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգիբաժնի պետին՝ գործուղու-մից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,- նշված է վար-չապետի ստորագրած որոշման մեջ:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика