Լпւրջ հшվш տпւմ եք, пր երկпւ տшրի հետп шնցնելп՞ւ ենք Ադրբե ջшնից. Պետրпս Ղшզшրյшնը` Էկոնոմիկшյի նшխшրшրին

«Անգլերեն արտահայտություն կա, թարգմանաբար նշանակում է` աղետը չպետք է նետվի աղբանոց: Էն էներ-գիան, որն առաջացել է աղետի ժամանակ, պետք է վերափոխենք աճի ու օպտիմիզմի էներգիայի. դա չի նշանա-կում, որ պետք է մոռանանք մեր կորուստների մասին: Կարճ ժամանակահատվածում տնտեսության մեջ կտես-նեք բեկում»,- «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քե-րոբյանը:

«Հարցազրույցներից մեկում ասում եք, որ մեր տնտեսությունը պետք է լինի համեմատելի ու մի բան էլ առաջ անցնենք Ադրբեջանի տնտեսությունից. պարզվում է` Դուք նաև ռոմանտիկ եք»,- ասաց Պետրոս Ղազարյանը` հավելելով. «Լուրջ հավատում եք, որ մենք մի երկու տարի հետո անցնելո՞ւ ենք Ադրբեջանից»:

Նախարարն ասաց, որ ամեն ինչ պետք է անենք տնտեսապես այնքան ուժեղ լինելու համար, որպեսզի կարողա-նանք դիմագրավել Ադրբեջանին: «Մենք ունենք կոռուպցիայից ազատ տնտեսություն, տաղանդավոր ու գործա-րար հայ ազգ, հզոր սփյուռք, բազմաթիվ չիրացված հնարավորություններ: Եթե մտածեի, որ լուծում չկա, իմ` էս-տեղ գալն անիմաստ էր»,- հայտարարեց Քերոբյանը:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика