Ռпւսшստшնցիների կшրծիքը Ղшրшբшղյան հшկшմшրտпւթյшն վերшբերյшլ

Ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը (91%) տեղյակ է կամ ինչ-որ բան լսել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական հակամարտության մասին, ընդ որում, նրանց 69%-ը կարծում է, որ իրավիճակը կարգավորվել է Ռուսաստանի ակտիվ մասնակցության շնորհիվ, այս մասին վկայում է «Հասարակական կարծիք» հիմնադրա-մի հարցումը:

Ըստ ներկայացված տվյալների՝ հարցվածների 49%-ը տեղյակ է եղել Լեռնային Ղարաբաղում հակամարտության մասին, իսկ 42%-ը լսել է ինչ-որ բան:48%-ը, ովքեր գիտեն կամ ինչ-որ բան լսել են հակամարտության մասին, պատասխանել են, որ տեղյակ են Ղարաբաղում ռազմական հակմարտության՝ վերջերս հայտարարված ավար-տի մասին, 32%-ը լսել է ինչ-որ բան։ 12%-ը լսել է այդ մասին առաջին անգամ։

Հարցման մասնակիցների 58%-ը կարծում է, որ երկրներից ոչ մեկին չի կարելի հաղթող համարել:14%-ն այն կարծիքին են, որ հաղթել է Ադրբեջանը, մինչդեռ Հայաստանին հաղթող է համարել հարցվածների միայն 1%-ը: Դժվարացել է պատասխանել 19%-ը։

Հարցվածների 69%-ը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը հաջողվել է կարգավորել Ռուսաստանի ակտիվ մասնակցության շնորհիվ։ 12%-ը կարծում է, որ Ռուսաստանը վճռորոշ դեր չի խաղացել հակամարտության կարգավորման գործում: Դժվարացել է պատասխանել 10%-ը։

Հարցվածների կեսից ավելին (57%) դրական է վերաբերվում Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայ-մանը, 25%-ը՝ բացասական։ Եվս 1%-ը նշել է, որ իրենց համար միևնույն է։Այն տեսակետը, որ ընդհանուր առ-մամբ ռազմական հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի ազդեցությունն Անդրկովկասում ավելի է ուժեղացել, պաշտպանում է հարցվածների 57%-ը։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика