Ստորшգրեի՝ պիտի шսեին «Նիկոլ, դшվաճшն», չստորшգրեի՝ պшտերшզմը սկսվելու էր․ Փաշինյшն

Վարչապետի խոսքով՝ 2011-ից Հայաստանը արդեն ստանձնել էր Լեռնային Ղարաբաղի 7 շրջանները հանձնելու պարտրաստակամություն և պատրաստ եղել այդ մասին պարտավորություն ստորագրել, բայց Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշել:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է կատարել Facebook-ում Արցախի և ներհայաստանյան իրավիճակի հետ կապված։ Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմությանն ու 7 շրջանների հարցին, Փաշինյանն ասել է, որ ինքն այլընտրանք չի ունեցել։

«Այլընտրանքը այն էր, որ դիմեի ժողովրդին, ասեի՝ ժողովուրդ ջան, իրավիճակը էսպիսին է, կամ պիտի հանձնենք 7 շրջանները առանց Ղարաբաղի կարգավիճակի, կամ պատերազմ է: Մարդիկ պիտի ասեին՝ ոչ, մենք կկանգնենք և կկռվենք հանուն մեր հայրենիքի: Ու պատերազմ կսկսվեր ու կստացվեր, որ Հայաստանը այն սկսեց: Եթե ասեի՝ չէ, պետք է հանձնենք, մարդիկ պիտի ասեին՝ «Նիկոլ դավաճան», ու էլի պատերազմ սկսվեր:

Որևէ փուլում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր՝ երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին «Նիկոլ, դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր։ Եթե Շուշիի կորստից ու Ստեփանակերտի վրա կախված մահացու սպառնալիքի պայմաններում 3 շրջան հանձնելը դավաճանություն է, համեմատաբար ավելի լավ պայմաններում 7 շրջանների հանձնումը ո՞նց դավաճանություն չէր լինելու», — գրել է վարչապետը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика