Թող կարդան ու իմանան բոլոր հայերը․․․Արցախի և Հայաստանի հարցում այս տարբերակն է, որ շուտով դրվելու է ռուս-թուրքական բանակցությունների սեղանին

ՄԱԿ-ը հաստատել է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու մտադրությունը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը: Ա-վելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր, որ տարածաշրջանի բնակիչների կարիքների գնահատման առաքելությունը պետք է Լեռնային Ղարաբաղ ժամաներ դեկտեմբերի սկզբին, բայց դա դեռ տեղի չի ունեցել:

«Ես չէի ասի, որ խոչընդոտներ կան»,- ասել է Դյուժարիկը: Մանրամասները դեռ մշակվում են»: «Ինչպես արդեն նշել եմ, մենք պատրաստ ենք բավարարել հակամարտությունից տուժած բոլոր տարածաշրջանների հումանի-տար կարիքները,- ընդգծել է նա:

-ՄԱ-Կի հումանիտար հարցերի համակարգման և մյուս վարչությունների մեր գործընկերները աշխատում են ներգրավված բոլոր կողմերի հետ՝ մարդասիրական կարիքների անկախ գնահատում կատարելու համար»: Նա կոչ է արել «բոլոր կողմերին համագործակցել ՄԱԿ-ի հետ առաքելության շուտափույթ ուղարկմանը նպաստելու համար»:Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ ՄԱԿ-ն այժմ ուսումնասիրում է Արցախի անկախութ-յան ճա-նաչման հարցը և այդ պատճառով էլ առաքելություն է ուղարկում իրավիճակը տեղում գնահատելու համար.

«Այդպիսի հարց մտավ միջազգային քաղաքական օրակարգ։ Եվրոպական մի շարք երկրներ՝ Ֆրանսիան, Բել-գիան, Դանիան, Նիդեռլանդները, արդեն անդրադարձել են այդ հարցին, և բավականին մեծ շարժում կա Եվ-րոպայում տեղական ինքնակառավարման մակարդակով՝ Արցախի Հանրապետության ճանաչման օրակարգով։ Այժմ ՄԱԿ-ն իր օրակարգում այդ հարցն ունի, ու դա է պատճառը որ սեփական առաքելությունն է այնտեղ ու-ղարկում՝ անկախ ռուսական զորքի այնտեղ գտնվելու առկայությունից»,- «Առաջին լրատվական»—ի հետ զրույցում ասաց նա։

Հարցին՝ Ռուսաստանը դրան որևէ կերպ չի՞ խոչընդոտի, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց.

«Ոչ, Ռուսաստանը ոչ մի կերպ ոչ մի բանի չի կարող խոչընդոտել։ Արցախի Հանրապետության ճանաչումը, Ար-ցախի տարածքային ամբողջականության վերականգնումը, Շուշիի, Հադրութի ու Շահումյանի շրջանի դեօկու-պացիան հնարավորություն է տալու տարածաշրջանում հասնելու կայուն խաղաղության։ Միայն այդպես է հնա-րավոր հասնել երկարատև ու կայուն խաղաղության»։

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ Ռուսաստանն Ադրբեջանի հետ գործարք ունի, որով պետք է սպասարկի նո-յեմբերի 9-ի որոշումը Արցախի տարածքի բաժանման հետ կապված. «Այդ տրամաբանության մեջ, իհարկե, ՌԴ արտգործնախարարը բացասական է գնահատում աշխարհի այն քննադատությունը, որն այսօր համատարած ներկայացված է առաջատար ԶԼՄ-ներում առաջատար վերլուծաբանների կողմից։ Իհարկե, Ռուսաստանը դժ-գոհ է, որ եվրոպական երկրները և Միացյալ Նահանգները կոշտ դիրքորոշում ունեն։ Ռուսաստանը հանդիպեց անհաղթահարելի պատնեշի։

Դեկտեմբերի 2-ին իրենք ուզում էին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագիր կնքվեր հակամարտու-թյունը դադարեցնելու մասին՝ այս սկզբունքներով, որով իրենք նոյեմբերի 9-ին որոշեցին։ Սակայն դա տեղի չու-նեցավ,որովհետև Ֆրանսիան սպառնաց, որ այդ դեպքում կճանաչի Արցախի անկախությունը։

Դա Ռուսաստանին կանգնեցրեց այն փաստի առաջ, որ եթե Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան հրաժար-վում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից, նույն ճակատագիրը կարող է ունենալ Նորմանդական քառյակը, այս-ինքն՝ Ֆրանսիան ու Գերմանիան դուրս կգան Ուկրաինայի հետ կապված բանակցային գործընթացից։ Ռուսաս-տանը կարող է այստեղ էլ բախվել մի սցենարի, որ ուժի կիրառման միջոցով վիճելի հարցեր կարգավորվեն։

Այս ամենը Ռուսաստանին ստիպեց հետ կանգնել, ու դեկտեմբերի 3-ին ստիպված եղան համատեղ հայտարա-րություն անել ՌԴ արտգործնախարարը, Ֆրանսիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղա-կալը՝ առ այն, որ համապարփակ խաղաղության պայմանագիրը Արցախի հարցով պետք է կնքվի Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, ու այն պետք է պարունակի հայտնի Մադրիդյան սկզբունքների էլեմենտ-ները»։

Ղուկասյանը փոխանցեց, որ այդպիսով Ադրբեջանին պարտադրվում է դուրս բերել զորքերը, այդ տարածքում պետք է տեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժեր,Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի հայության ինք-նորոշման իրավունքը և համաձայնի, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով, ու հա-մաձայնի տարածք տրամադրել միջանցքի համար, որը Արցախը կկապի Հայաստանի հետ. «Այդ պայմանները կատարելուց հետո կստեղծվեն նաև պայմաններ փախստականների վերադարձի համար։ Այս պայմաններն են դրված Ադրբեջանի առջև, որը եթե նա չկատարի, ապա հակամարտությունը կլինի ոչ թե Հայաստանի, այլ ամ-բողջ աշխարհի հետ։ Թուրքիան այսօր կանգնած է պատժամիջոցների առջև։

Եվրամիությունն արդեն որոշեց այդ պատժամիջոցներին ընթացք տալ։ ԱՄՆ-ում այժմ քննարկվում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը, Ռուսաստանը նույնպես միջազգային ճնշման տակ է։ Ադրբեջանի և անձնապես Իլհամ Ալիևի հետ դեռ հետաքրքիր բաներ կկատարվեն։Նա իր համար արդեն տեղ է ռեզերվացրել միջազգային քրեական դատարանում՝ ինչպես դա նշված էր Բելգիայի խորհրդարանի հայտարարության մեջ»։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика