ՊՆ նախարարը մատնեց Նիկոլ Փաշինյանին․․․Ինչ են ծրագրել Պուտինն ու Ալիևը Հայաստանում և Արցախում

Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանն ասում է, որ դեկտեմբերի 17-ին հրաման իջեցվեց, որ մենք իջնենք դիրքե-րից։ Մենք համագործակցում էինք ՊՆ հետ։ Նույնիսկ կարող եմ ասել, որ այն գեներալները, որոնց հետ կապ էինք պահում, նրանք էլ տեղյակ չէին դրա մասին, որ պետք է դիրքերը զիջեինք։ Նա ասել է, որ պաշտպա-նության նախա-րարի հետ հանդիպմանն ինքը հարցը բարձրացրել է՝ առանց քննարկելու ինչո՞ւ են հրաման տվել դիրքերը զիջել։ «Նա ինձ պատասխանեց, որ այս համաձայնությունն ի սկզբանե եղել է։ Եթե այս համաձայնութ-յուն ի սկզբանե եղել է, ապա ինչո՞ւ մեզ տեղյակ չեն պահել։ Մենք նոյեմբերի 9-ից հետո ամրացել էինք, պաշտ-պանության երկրորդ, երրորդ բնագիծ էինք կառուցել։ Մենք կարծում էինք, որ կարող է էլի կռիվ լինի այդ հողերի համար, մենք ամրացել ենք այդ հողերի հա-մար։ Բայց նախարարից ստացանք այդ պատասխանը։ Հարցրեցինք՝ արդյոք հնարավոր չեն նոր բանակցություններ, ինչ-որ մի բան անել, որ պահպանենք։ Ասաց՝ չէ, բացառվում է»։

Կապանի քաղաքապետի խոսքը հաստատում է այն մտահոգությունները, ըստ որոնց՝ նոյեմբերի 9-ի հայտա-րարու-թյունը կամ ունի գաղտնի ինչ որ հավելվածներ, կամ բանավոր պայմանավորվածություններ, որոնք փաս-տաթղթում չեն ներառվել մի շարք հանգամանքներից ելնելով: Դատելով կողմերի հայտարարություններից, հնա-րավոր է կա փաստաթղթի մեկ այլ տարբերակ, որը չի հրապարակվել օրինակ Մեղրիի ուղիղ օտարման պահան-ջի առկայության պատճառով, Իրանի դիրքորոշման արդյունքում:Եռակողմ հայտարարությունը Մոսկվային պետք էր Արցախում իր ռազմական ներկայության համար:

Հայաստանի պարագայում նման հրապարակային փաստաթուղթը կարող էր խնդիր լինել Ռուսաստանի ու ՀԱՊԿ պարտավորությունների առումով: Բանն այն է, որ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը բազմիցս հայտարարել են, որ չեն պատ-րաստվում կատարել այդ պարտավորությունները որեւէ պարագայում, եւ ընտրվել է Հայաստանի հաղորդակցա-կան միջանցքներով «մասնատման» ոչ ռազմական-բանավոր տարբերակը, Հայաստանի կառա-վարության ձեռքով: Նիկոլ Փաշինյանի կցկտուր ու ակնարկներով լի պարզաբանումները հաստատում են այս իրավիճակը:

Ինչո՞ւ է Փաշինյանը գնում դրան, ի՞նչ է դրվել նրա առջեւ այդ պայմանները չկատարելու դեպքում, ինչո՞ւ հրա-ժարական չի տալիս,ինչո՞ւ չի ասում ամբողջ ճշմարտությունը:«Միակողմանի դավաճանության» մեղադրանքները տվյալ դեպքում լիարժեք չեն բացատրում իրավիճակը, ավելին՝ Մոսկվային ու Բաքվին հնարավորություն են տալիս անարգել շարունա-կել իրենց հանցավոր ծրագիրն արագ տեմպերով: Քաղաքական դասը, եթե ցան-կանում է փոխել իրավիճակը, Նիկոլի դավաճանության թեմային պետք է ավելացնի քննարկումներն այս իրա-վիճակի շուրջ՝ պարզելու ռուս-թուրքական ծը-րագրի էությունն ու իրագործման սխեմաները, սահմանելով պա-տասխանատվության ողջ սպեկտրը:

Մոսկվան ու Բաքուն չափազանց թանկ գին են վճարելու այս ամենի համար: Մոսկվայում կարծես թե սկսել են արդեն խոսել այդ մասին, իսկ մերձկասպյան արեւմուտքը բնակեցնող անդեմ սոցիումը դեռ էյֆորիայի մեջ է: Հայաստանից պահանջվում է ընդամենը մեկ քայլ՝ մերժել ռուս-թուրքական ծրագիրն ամբողջությամբ:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика