Սենսացիոն բացահայտումների նոր շարք․ Ինչո՞ւ են հայկական զինված ուժերը հետ քաշվել Սյունիքի դիրքերից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Սյունիքում ընթանում է հայ-ադր-բեջանական սահմանի տեղորոշման ցավոտ գործընթաց, որը, սակայն, դեմարկացիա չէ: Ըստ նրա՝ տեղորոշ-ման գործընթացը Սյունիքի անվտանգության երաշխիք ստեղծելու համար է: Այս հայտարարությունը հարկ է թերևս դիտարկել այնտեղ արտահայտվող մտքերը զանազանելով: Փաշինյանի հայտարարությունը, որ գործ-ընթացը տեղորոշում է, սակայն ոչ դեմարկացիա, թույլ է տալիս եզրակացնել կամ գոնե ենթադրել, որ ակնարկը վերաբերում է սահմանի ճանաչման խնդրին:

Այսինքն՝ եթե չկա դեմարկացիա, ուրեմն չկա սահմանի ճանաչում, այսինքն՝ չի լինելու հայ-ադրբեջանական սահմանի ճանաչման միջպետական պայմանագիր: Սա կարևոր է, որովհետև այստեղ կա հայկական իրա-վունքների պահպանության կարևորագույն հարց: Հետևաբար, եթե Փաշինյանի հայտարարության տողա-տակում իսկապես այն է, որ չի լինելու սահմանների փոխադարձ ճանաչման մասին միջպետական պայմա-նագիր, դա կարևոր է: Այդպիսի պայմանագրի առկայությունը նշանակելու է հայկական իրավունքների, ըստ այդմ՝ հայկական անվտանգության ոտնահարում:

Միևնույն ժամանակ, խոսելով Սյունիքի անվտանգության միջազգային երաշխիքների ձևավորման մասին՝ սահ-մանների տեղորոշման առումով, վարչապետ Փաշինյանը տալիս է մտորումների տեղիք:Եթե չլինի այդ տեղորո-շումը, ապա կլիներ հարձակո՞ւմ Սյունիքի վրա: Դա նշանակում է, որ անվտանգության հայ-ռուսական երաշխի-քը չի՞ աշխատում, եթե կա հավելյալ երաշխիքի անհրաժեշտություն: Արդյո՞ք Փաշինյանի այդ հայտարարություն-ների տողատակում խոստովանություն չէ, որ Սյունիքում կատարվողը, ադրբեջանցիների այդ տուն առ տուն մարտնչող հավակնությունը վայելում է Ռուսաստանի աջակցությունը:

Որովհետև Ռուսաստանի հովանու ներքո կնքված նոյեմբերի 9-ի համաձայնագրի որևէ տողում ակնարկ իսկ չկա Սյունիքի սահմանային տեղորոշման մասին: Փոխարենը հայտնի է, որ արձանագրվում է՝ բանակները կանգնում են այնտեղ, որտեղ էին պատերազմի դադարի ժամանակ: Ըստ այդմ, ինչո՞ւ է հետ քաշվել հայկական բանակը:

Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի այդ հարցին: Թեև, կառավարության նիստում գուցե հնչել է պատաս-խանը, և Փաշինյանը ավելին ասել չի կարող, այլ կերպ ասած՝ չի կարող ասել, որ հայկական զինուժին Սյունիքի «միջազգայնորեն ճանաչված» սահման հետ քաշվել պարտադրել է Ռուսաստանը:

Մյուս կողմից, եթե Նիկոլ Փաշինյանը չի կարող լուծել այդ հարցերը, այդ թվում՝ հնարավոր պարտադրանքի հար-ցը, եթե դա պարտադրանք է, ապա պետք է հեռանա ժամ առաջ, և գա ուժ, կամ գործիչ, որը կլուծի այդ հարցը: Բայց ամբողջ խնդիրը և իրավիճակի քաղաքական ողբերգականությունն այն է, որ պարզ չէ, թե ով կստանձնի այդ հարցը լուծելու պատասխանատվություն:

Կառավարությունը գլխավորելու պատասխանատվություն ստանձնելը մի բան է, իսկ կոնկրետ Սյունիքի սահ-ման պահելը՝ բոլորովին այլ: Այդ պատասխանատվությունը չստանձնեց ու չի ստանձնում գործնականում ոչ մի քաղաքական սուբյեկտ:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика