Էմանուէլ Մակրոնը հայտարարել է, որ զարմացած է Նիկոլի պահվածքից․․․

Հրապարակ թերթը գրում է. Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից մի քանի օր անց Ֆրանսիայի նա-խագահ Էմանուել Մակրոնը հայ համայնքի ներկայացուցիչների հետ ճաշկերույթի է մասնակցել, որի ժամա-նակ ուշագրավ զը-րույց է տեղի ունեցել։

Մակրոնը ֆրանսահայերի կարծիքն է հարցրել Նիկոլ Փաշինյանի մասին,ուշադիր լսել է, ապա չի թացրել իր տարակու-սանքը Փաշինյանի անձի եւ պահվածքի առնչությամբ։ Ասել է, որ պատերազմի ընթացքում քանիցս կապ-վել է նրա հետ, առաջարկել իր աջակցությունը,անգամ sms-ներ է գրել, որոնց, ճիշտ է՝ Փաշինյանն արագ արձա-գանքել է, սակայն գեթ մեկ անգամ իր նախաձեռնությամբ չի կապվել Մակրոնի հետ եւ ոչինչ չի խնդրել։

Ավելին, Մակրոնին հատկապես զարմացրել է, որ ո՛չ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից առաջ, ո՛չ էլ գոնե հե-տո չի կապվել ու չի տեղեկացրել, որ իրեն նման փաստաթուղթ են պարտադրում, կամ՝ ստորագրելուց հետո ինչ կարելի է անել,որ հետեւանքները մեղմվեն։Մակրոնն ասել է՝ չէ՞ որ ես ԵԱՀԿ Մինսկի խմբի համա-նախագահ երկրի նախագահն եմ, ինչո՞ւ ինձ չտեղեկացրեց կամ աջակցություն չխնդրեց ստորագրելուց առաջ կամ հետո։

Նա նաեւ հետաքրքրվել է, թե ինչպես պահի իրեն Ֆրանսիան՝ մնա՞ Մինսկի խմբում եւ շարունակի աջակցել բանակցա-յին պրոցեսին, թե՞ Արցախի ճանաչման գործընթացն առաջ մղի՝ դուրս գալով Մինսկի խմբից։ Թվում է՝ այս հարցերը պետք է լուծվեին պետական դիվանագիտության ուղիով, այլ ոչ թե համայնքի հետ։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика