Ո՞րն է Նիկոլի ու Նաիրիի տարբերությունը․․․Միքայել Մինասյանի գրառումը ցնցել է համացանցը

Արյունոտ քաղաքական առևտուր

Ինչ էր ուզում Նաիրի Հունանյանը, երբ սպանեց հող պահող պետական գործիչներին, այո’, արյունոտ քաղա-քական առևտուր: Կարելի՞ էր արդյոք բանակցել Նաիրիի հետ։ Պատասխանը՝ ոչ։ Ով որ կմասնակցեր մարդա-սպանի առա-ջարկած քաղաքական գործընթացին, կվերցներ իր վրա հող պահողների արյունը։ Բոլորը դա հաս-կացան։

Ու Նաիրին գնաց բանտ։

Նիկոլը սպանեց հող պահողներին։ Հիմա ինչ է ուզում Նիկոլը, այո՜, արյունոտ քաղաքական առևտուր՝ արտա-հերթ ըն-տրություններ։ Կարելի՞ է արդյոք բանակցել Նիկոլի հետ։ Պատասխանը՝ ոչ, եթե չես ուզում 5000 հոգու արյունը դնես քո և երեխաներիդ վրա և Նիկոլի հետ կիսես ազգային դավաճանի խայտառակ կնիքը հավիտ-յանս։

Ո՞րն է տարբերությունը Նաիրիի և Նիկոլի միջև։ Նաիրին առաջարկելու ոչինչ չուներ, Նիկոլն՝ ունի. նա առա-ջարկում է իշխանության բաժնեմաս։ Նիկոլն ուղիղ ասում է՝ արտահերթ ընտրություններից հետո ձեզ կտամ իշխանության մի մասը, եթե ձեզ օգտագործեմ։ Ես կփորձեմ խուսափել դատարանից, կհայտնվեմ ԱԺ-ում, դուք էլ կվերցնեք այնքան, որքան կարող եք։ Ի՞նչ է լինելու. ոչինչ, բացի որ պաշտոնական կդառնա Նիկոլի գործակալ-ների ցանցը, ում հետ նա արդեն գաղտնի բանակցել ու պայմանավորվել է։

Հ.Գ. Նիկոլը սկսում է առերեսվել իրականության հետ՝ հասկանալով, որ չի կարողանում պլստալ։ Եվ փորձում է կիսել այն, ինչն արդեն իրենը չէ՝ ժողովրդի իշխանությունը՝ վախը հոգում, աչքերում և ծնկներում։Անիմաստ քայլ էր, բայց գոնե երևաց, որ սկսել է վախենալ ապագայից:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика