Քարինտակում 2 տուն ենք ունեցել, բայց ամեն ինչ թողել մի մեքենայով ենք դուրս եկել, էն էլ գողացել են

Ղեկավարությունը տեղում չէ, ոչ մի բան իր տեղում չէ։ Ինչ լավ բան կա։ Տուն-տեղ թողել, եկել ենք։ Այս մասին Արցա-խում Tert.am-ի հետ զրույցում ասաց Քարինտակ գյուղի նախկին բնակիչ Սամվել Թովմասյանը։Նա նշեց, որ 9 հո-գանոց ընտանիքով տեղափոխվել են Ստեփանակերտ, մինչդեռ Քարինտակում 2 տուն են ունեցել։

«Տանը անչափահասներ կան, բոլորն իրար գլխի են հավաքվել մի տան մեջ։ Այնտեղից մի լուցկի էլ դուրս չեմ բերել, մի մեքենա եմ բերել, դա էլ են գողացել։ Ձեռքիս տեխանձնագիրն է մնացել։ Ոստիկանություն ենք դիմել, թե երբ են փնտ-րելու, չգիտենք։ Այսքան մարդ որ տեղափոխվել է, դրա պատասխանն ով է տալու»,-ասաց նա։

Հարցին էլ՝ իսկ փոխհատուցում լինելո՞ւ է, Քարինտակի նախկին բնակիչն ասաց՝ տեղյակ չէ։Թովմասյանն ա-սաց, որ փորձել է աշխատանք փնտրել, բայց չկա։ «Ոչ մի բան էլ չկա, մահամերձ վիճակ է, ես էլ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեմ Արցախյան ազատամարտից հետո։ Եղանակն էլ վատ է, փայտ էլ չեն տվել, սրա պատասխանն ով է տալու»,-ա-սաց նա։

Անդրադառնալով անվտանգության վերաբերյալ հարցին՝ Քարինտակի նախկին բնակիչը պատասխանեց՝ թուր-քը մտ-նում է շուկա, առևտուր անում։ «Կարող է՝ մարդաշատ տեղ լինի, մի «գրանատ» գցեն, բոլորին սպանեն։ Չի՞ կարող լինել»,-նշեց նա։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика