Շուշին հանձնվել է Փաշինյանի հրամանով․ Առկա է նաև ձայնագրությունը․․․

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ 168.am–ը զրուցել է ռուսաստանաբանկ մեդիամագնատ, հայազգի լրագրող, հրատարակիչ,«Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրա-տարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ Աշոտի Գաբրիելյանովի հետ:

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ.

Պարոն Գաբրիելյանով, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականն այս պահին Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ: Ընդդիմությունը հանրահավաքներ ու երթեր է անցկացնում, փակում է փողոցներ ու կառավարա-կան շենքեր, բայց դեռևս, կարծես թե, ապարդյուն:

Ես կարծում եմ, որ կանգ առնել բացարձակապես չի կարելի: Անկեղծ ասած, ես փոքր-ինչ հիասթափված եմ եր-ևանցիներից, քանի որ մարդիկ կա՛մ չեն հասկանում, կա՛մ ջայլամի պես իրենց գլուխներն ուզում են թաքցնել ավազի մեջ, թե իբր դա իրենց չի վերաբերում, բայց իրավիճակն այնպիսին է, որ վտանգ է սպառնում արդեն Հայաստանի սահմաններին: Միգուցե պետք է, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչները հարթակ չբարձրանան ու ելույթ չունենան: Պետք չի: Կան երիտասարդ ու տաղանդավոր տղաներ, օրինակ, դաշնակ-ցական Իշխան Սաղաթելյանը, այլք, թող նրանք խոսեն: Կա Վազգեն Մանուկյանը՝ ազնիվ, խելացի մարդ, թող նա խոսի: Ես հասկանում եմ, որ նրանք էլ են մտահոգված հայրենիքի համար, իրենց սիրտն էլ է ցավում, բայց այս դեպքում, երբ հարցն այն է, որ Փաշինյանը դավաճան է ու մեզ բոլորիս է դավաճանել, մարդիկ պետք է վստահ լինեն, որ այստեղ իշխանության համար պայքար չէ: Բոլորն իրենց ամբիցիաները մի կողմ պետք է դնեն՝ անկախ Փաշինյանի նկատմամբ իրենց վերաբերմունքից: Թող գնան հանրահավաքների, փողոցներ փակեն, մասնակցեն ակցիաներին, բայց հարթակ չբարձրանան:

Երբ հարցը հայրենիքին է վերաբերում, մի մարդու հարցը չպետք է գերակայի: Պետք չէ պայքարել Փաշինյանի անձի դեմ, պետք է պայքարել նրա դեմ՝ որպես դավաճանի:

Այսպիսի մի ցարական գեներալ կար՝ Դենիկինը, ով խորհրդային իշխանությանը դեմ էր: Երբ գերմանացիները նրան դիմեցին, որ ղեկավարի անջատողական բանակը, նա կատեգորիկ կերպով մերժեց՝ ասելով՝ ես կարմիր-ների դեմ եմ կռվել, ոչ թե իմ հայրենիքի:

Արցախի համար արդեն կարելի է չանհանգստանալ, քանի որ այնտեղ արդեն ռուսական զորքն է կանգնած, և ռուս զինվորը ոչինչ չի զիջի, դա հասկանալի է, բայց խնդիրն այն է, որ և՛ Փաշինյանը, և՛ նրա շրջապատն իրենց պաշտոնները պահպանելու համար գնում են ամենատարբեր այլանդակությունների՝ մարդկանց խաբելու հա-մար:

Իմ հայրը ծնունդով զանգեզուրցի է, մայրս՝ արցախցի: Ես այսօր եմ խոսել Սյունիք. նրանք ասում են՝ ամեն օր ինչ-որ բան զիջվում է GPS-ով: Նախ՝ ինչո՞ւ GPS-ով, և, բացի դրանից, չէ՞ որ եռակողմ համաձայնագրում որևէ բառ անգամ չկա, որ այդպես պետք է Հայաստանի սահմանները հանձնվեն:

Երրորդ՝ ես առհասարակ չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, քանի որ Փաշինյանի իշխանությունն ամեն կերպ ամեն ինչ զիջում է այնտեղ, ուր կարելի է չզիջել, կարելի է բանակցել, պայմանավորվել:

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի ողջ իշխանությունում Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից նշա-նակված մարդիկ են: Ես լիակատար զգացողություն ունեմ, որ նրանք հայեր չեն, ես նույնիսկ չգիտեմ՝ ովքե՞ր են, ի՞նչ ազգության: Ավելի շուտ թուրքեր են, որովհետև հանձնում են ամեն ինչ, հերթով: Չի ընթանում որևէ բա-նակցային պրոցես: Ես չեմ լսել, որ արտաքին գործերի նախարարն ինչ-որ հայտարարությամբ հանդես գա: Իմ հույսը միայն Բանակի գլխավոր շտաբի ու նրա պետ Օնիկ Գասպարյանի վրա է: Փաշինյանի վրա հույս դնելն անօգուտ գործ է: Նա տարածության մեջ կորսված մարդ է, ով կորցրել է իր բարոյակամային հատկանիշները և փորձում է իր վախկոտության պատճառով ստեղծված իրավիճակը բարդել հայերի, երևանցիների, բողոքող մարդկանց վրա:

Ինչ-որ ցուցադրական բաների հույսին է մնացել, ինչ-որ մարդկանց է հրավիրում իր մոտ, զրուցում նրանց հետ: Ես Արցախն ու ողջ Հայաստանը հանձնած մարդու հետ զրուցելու գնացած մարդկանց կցանկանայի հարցնել՝ ինչի՞ մասին են խոսում նրա հետ:

Դուք ամենօրյա ռեժիմով քննադատում եք Նիկել Փաշինյանին, և հիմնականում դրանք շատ կտրուկ գնահատա-կաններ են: Ինչի՞ հետ է դա կապված: Մինչև կապիտուլյացիան Դուք նույն վերաբերմո՞ւնքն ունեիք նրա նկատ-մամբ, նույնքա՞ն կոշտ էր Ձեր դիրքորոշումը:

Երբ Փաշինյանն իշխանության եկավ, ես Ձեզ անկեղծ եմ ասում, նրա առաջին ելույթից 40 րոպե անց ես Ֆեյս-բուքում գրեցի՝ այս մարդը կհանձնի Արցախը: Ինձ համար դեռ այն ժամանակ էր հասկանալի՝ ինչո՞ւ է նա եկել իշխանության: Բայց երբ պատերազմն էր ընթանում, ու նրան քննադատում էին, ես այն բանի ջատագովն էի, որ քանի դեռ պատերազմ է, չի կարելի նրան քննադատել, քանի որ ազգը պետք է միասնական լինի: Նույնիսկ գրա-ռում էի արել, որ քանի դեռ պատերազմ է ընթանում, ես պատրաստ եմ Փաշինյանի հետ լինել միևնույն խրամա-տում:

Ցավոք, նա փախավ խրամատից, լքեց իր զինվորներին, ովքեր իսկապես առյուծներ են, հերոսներ: Փաշինյանը լքեց նրանց ու փախավ:

Եթե դու գերագույն հրամանատար ես, ի՞նչ ես ամեն բան գցում Օնիկ Գասպարյանի, բանակի վրա: Կապիտուլ-յացիայից հետո նրա առաջին հայտարարությունը հետևյալն էր,եթե հիշում եք. Ինչպե՞ս կռվեի, եթե զորքը փախ-չում էր:

Նա և Ղարաբաղի նախագահն էին անում այդպիսի դավաճանական հայտարարություններ: Այն բանից հետո, երբ նա ստորագրեց այդ կապիտուլյացիոն փաստաթուղթը, իհարկե, ես հանդես եմ գալիս նրա դեմ ու կարծում եմ, որ Փաշինյանն առհասարակ չպետք է տեղ ունենա Հայաստանում: Ես արյուն չեմ տենչում, չեմ պահանջում, որ նրան գնդակահարեն, բայց եթե նա ինքնասպան լինելու կամքի ուժ չունի, ուրեմն չունի, վախկոտ է նա:

Դուք բավականին ինֆորմացված մարդ եք, հիանալի տիրապետում եք հայաստանյան ներքաղաքական իրավիճակին, րոպեի ճշգրտությամբ գիտեք՝ ինչ, երբ և ինչու է այստեղ տեղի ունենում: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ վրա է իր հույսը դրել Փաշինյանը: Որքա՞ն երկար դեռ նա կմնա վարչապետի պաշտոնում ու ինչի՞ հաշվին:

Ես կարծում եմ՝ Փաշինյանի հույսը միայն մեկ բանի վրա է․ Նա փորձում է մարդկանց ներշնչել, որ իշխանության կգան նախկինները: Նա դրա հաշվին է փորձում խաղալ: Բացի դրանից, խաղի մեջ է ներքաշում դեռևս մոլորված իր ընտրազանգվածին, որոնց մի մասը սկսել է հասկանալ՝ ինչ է կատարվել, սակայն հոգեբանորեն պատրաստ չէ ընդունել իր պարտությունը:

Նրանք պատրաստ չեն ընդունել, որ աջակցել են դավաճանին: Նա իր ազգին է դավաճանել, ոչ միայն Հայաստանին, այլև մեզ բոլորիս:

Ես, օրինակ, ՀՀ քաղաքացի չեմ, բայց ես էթնիկ հայ եմ, ծնողներս հայ են, ու նա ողջ աշխարհի հայ էթնոսին է դավաճանել: Եվ այդ մարդիկ, ովքեր հրապարակներում աջակցում էին նրան ու գոռում՝ «Նիկոլ, Նիկոլ», չեն ուզում ընդունել իրենց ձախողումը, չնայած շատերն են արդեն գրում, որ սխալվել են:

Նա, իհարկե, կգնա, Փաշինյանն այլևս կենսունակ չէ, բայց նա հիմա փորձում է ինչ-որ կերպ մնալ ու կրկին խաբել հայերին՝ ի հաշիվ իր դեմագոգիայի: Նա իսկապես լավ հռետոր է: Տեսեք, կան հռետորներ, ովքեր չեն վախենում անընդհատ խաբել ու դա անում են միշտ: Հիշո՞ւմ եք՝ նա գոռում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», բա եթե դա այդպես էր, ինչո՞ւ դու Արցախը հանձնեցիր: Հիմա էլ Արցախի խնդիրներն իրեն չեն վերաբերում, ասում է՝ ես ի՞նչ կապ ունեմ, ռուսներն են այնտեղ, թող ռուսներն էլ պատասխանեն:

Ի՞նչ տպավորություն է Ձեզ մոտ ստեղծվում կողքից, ինչո՞ւ է Փաշինյանը կառչում իշխանությունից: Ըստ էության նա գործնականում չի կարողանում տեղաշարժվել երկրով: Որտեղ էլ հայտնվում է, անգամ շրջապատված մոտ 70-80 թիկնապահներով, միևնույն է, անվտանգային խնդիրներ են առաջանում, մարդիկ գոռում են՝ դավաճան, թուրք, այլ նվաստացնող խոսքեր են հնչեցնում: Ինչո՞ւ նա հրաժարական չի տալիս:

Այժմ տեսեք, թե իշխանությունն ինչի՞ հաշվին է գոյատևում: Կա Փաշինյանը, կա նրա համադասարանցի՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, կա Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) ղեկավար Սասուն Խաչատրյանը: Սա մի դավաճանների «շայկա» է, որը հասկանում է, որ հենց իշխանություն փոխվի, հետաքննություն կսկսվի, ու կբացահայտվեն նրանց կատարած բոլոր հանցագործությունները:

2.5 տարի անընդհատ կրկնում են՝ Քոչարյանն է գողացել, սա է գողացել, նա, բայց 2.5 տարվա ընթացքում դուք ավելի շատ եք գողացել, դուք բանակն եք ոչնչացրել: Նա գիտակցում է, որ իրեն բանտն է սպասում: Տեսեք, ես ամենաակտիվ մարդկանցից էի, ով կոչ էր անում, որ ՌԴ հայերը գումար հավաքեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար: Հավաքվել էր 170 միլիոն դոլար գումար:

Իմ ընկերներից մեկը, քանի որ ինքս գրական հայերենին չեմ տիրապետում, իմ խնդրանքով զրուցեց հիմնադրամի ղեկավարության հետ, ասաց՝ բայց չէ՞ որ մենք այդ գումարը բանակի համար ենք հավաքել: Գիտե՞ք ի պատասխան ինչ ասացին՝ որ հիմնադրամի կանոնադրության մեջ ամենաներքևում գրված է, որ իրենք են որոշում՝ ինչպես տնօրինել հիմնադրամի գումարները: Բոլորս տեսանք, թե ինչպես տնօրինեցին, ու չկա ոչ մի հաշվետվություն:

Նույնը Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամում է: Այնտեղ ևս հսկայական գումարներ են հավաքված: Ինչո՞ւ հաշվետու չեք լինում յուրաքանչյուր կոպեկի համար, ո՞ւր անհետացան այն գումարները, որ այդ հիմնադրամին էին փոխանցել Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, բոլորը:

Իսկ հնարավո՞ր է, որ Փաշինյանը չի հեռանում, որովհետև դեռ կիսատ գործեր ունի:

Էլ ի՞նչ պետք է հանձնի… Երևա՞նը… դուք տեսնում եք, չէ՞՝ տեսանյութեր են տարածվում, որ ադրբեջանցիներն արդեն Սևանի մյուս ափին են կանգնած:

Իշխանությունները հերքել են այդ տեղեկությունը:

Դա սուտ է, նրանց հերքումը ոչ մի արժեք չունի: Ադրբեջանցիները կանգնած են Վարդենիսի կողմից: Նրանք ուզում են՝ մտնում են, ուզում են՝ դուրս են գալիս: Հերքում են… Իսկ ի՞նչը չեն հերքում: Հիշո՞ւմ եք՝ երբ Շուռնուխն էին հանձնում, նա ասում էր՝ ոչ մի սանտիմետր չեմ հանձնի, բայց կառավարության վերջին նիստին ասաց, որ այնտեղ ցավոտ լուծումների են գնալու: Հիվանդ գլխում են միայն ցավոտ որոշումներ ծնվում: Ես կարծում եմ, որ Ալիևը և ադրբեջանցիներն էլ են զարմացած, թե ինչպես են հայերն ամեն ինչ հանձնում, այն դեպքում, երբ մենք միշտ աչքի ենք ընկել խիզախությամբ ու համառությամբ: Փաշինյանն իր դավաճանությամբ կոտրեց իր ժողովրդի կամքը:

Բանակն ինչո՞ւ չի դիմադրում:

Օրինակ, ես գիտեմ՝ ինչ խիզախ մարդ է Օնիկ Գասպարյանը, գիտեմ Խաչատուրովներին, մեր գեներալներին ու զինվորներին: Անկեղծ ասած, հիմա չեմ հասկանում՝ ինչով են զբաղված մեր բանակի գեներալները, ինչու նրանք չեն գալիս ու ուլտիմատում չեն ներկայացնում Փաշինյանին, չեն ասում՝ հավաքի՛ր փասափուսեդ ու ռադդ քաշիր այստեղից:

Իսկ ինչո՞ւ չեն անում:

Ես կարող եմ հասկանալ, թե այդ վերջնաժամկետը Փաշինյանին ինչու Սասուն Խաչատրյանը չի ներկայացնում. Նրանք հանցակիցներ են: Հասկանում եմ, թե ինչու ոստիկանության պետը չի ստիպում Փաշինյանին հեռանալ, բայց ես չեմ հավատում, որ Օնիկ Գասպարյանը նրա հետ միասին ինչ-որ հանցանք է գործել, ինչ-որ բան է գողացել, պարզապես չեմ հավատում դրան:

Բայց չէ՞ որ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը տեսնում է՝ ինչ է կատարվում երկրում, ինչո՞ւ է մի կողմ քաշվել ու լուռ հետևում՝ ինչպես է կործանվում երկիրը:

Անկեղծ՝ ես չգիտեմ, իրոք, չեմ հասկանում, թե ինչո՞ւ են նրանք բոլորը վախենում Փաշինյանից: Կա՛մ նա բոլորի վրա կոմպրոմատ ունի, կա՛մ ինչ-որ բան կա, որ նրանց վախեցնում է, կա՛մ վախենում են, որ նոր իշխանությունը կգա, ու իրենք խնդիրներ կունենան… Բայց ինչի՞ց են վախենում: Եթե դու ոչ մի հանցանք չես գործել ու մասնագետ ես, ի՞նչ ունես վախենալու: Օնիկ Գասպարյանն ի՞նչ ունի վախենալու, ես չեմ հասկանում:

Հայաստանում վերջին ժամանակներում կարծիք է ձևավորվել, որ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունն այս պահին աջակցում է Փաշինյանին: Այդպե՞ս է դա արդյոք, թե՞ ոչ: Եվ եթե այո, ինչո՞ւ:

Ո՛չ: Ես հաստատ գիտեմ, որ նրան ոչ ոք չի աջակցում: Խոսակցությունն այն մասին է, որ նախագահ Պուտինը հավատացյալ, ազնիվ, կարգին մարդ է, ով դեմ է մարդ սպանելուն ու բռնություններին: Նա պարզապես կանգնեցրեց այս պատերազմը, ու նրա մեղքը չէ, որ Փաշինյանը պատերազմից 5 օր անց, երբ Պուտինն առաջարկել էր կանգնեցնել պատերազմը, չարեց դա: Ռուսաստանը խնդիր չունի Փաշինյանին պաշտպանելու: Ռուսաստանը խնդիր ունի, որ Հայաստանը շարունակի մնալ իր ռազմավարական դաշնակիցը: Եթե այդպես չլիներ, նա Արցախում խաղաղապահներ չէր տեղակայի, չէր գործարկի Ստեփանակերտի օդանավակայանը: Խնդիրը Փաշինյանի մեջ չէ, ու հաստատ Ռուսաստանը նրան չի աջակցում: ՌԴ-ն հետևում է, թե ուր է ուզում գնալ Հայաստանի ժողովուրդը: Եթե ժողովուրդը դեմ է Փաշինյանին, իհարկե, Ռուսաստանը չի պաշտպանի նրան: ՌԴ-ի ինչի՞ն է պետք Փաշինյանը: Նրանք հիանալի գիտեն, որ Փաշինյանը դավաճան է: Մարդը, ով մեկ անգամ դավաճանել է իր հայրենիքը, Ռուսաստանին էլ կդավաճանի, կծախի թուրքերին, ամերիկացիներին, նրա համար ի՞նչ տարբերություն:

Ամեն դեպքում Փաշինյանը շարունակում է կատարել վարչապետի պարտականությունները:

Գիտե՞ք, ես ինքս կառավարիչ եմ, ստեղծել եմ մեծ հոլդինգներ, ղեկավարում եմ դրանք: Նա ի վիճակի չէ: Դուք մի՞թե չեք տեսնում, որ նա ամբողջովին կազմաքանդել է Հայաստանը: Երկրում իշխանություն չկա: Ղարաբաղն արդեն ռուսական պրոտեկտորատի տակ է, և պարզ է, որ ՌԴ-ն չի տա Ղարաբաղը: Հիմա մեծագույն վտանգն այն է, որ Զագեզուրը կարող է անջատվել: Սյունեցիները չեն ուզում ապրել Փաշինյանի իշխանության ներքո: Ու հետո դրան կհետևեն այլ մարզեր, ինչը շատ ձեռնտու է թուրքերին: Եվ միասնական Հայաստանը կվերածվի մի քանի պետությունների: Դավիթ-Բեկը, մյուսները նախկինում փորձել են Հայաստանի գավառները միավորել, իսկ այս որևէ բանի անընդունակ մարդը, ով շատախոսելուց բացի, ոչինչ չի կարողանում անել, կկործանի երկիրը:

Վերջերս հրապարակվեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում Արցախի նախագահն ասում էր, որ 10 օրից ավելի օգնություն է խնդրում Փաշինյանից, բայց այն այդպես էլ չի տրամադրվում: Ականատես եղանք նաև գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ասուլիսին, որում նա շատ ծանր մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ: Երկու դեպքերով էլ քրեական գործեր են հարուցված, բայց շուրջ 3-4 շաբաթ անց դեռ որևէ մեկի մեղադրանք չի առաջադրվել: Ինչո՞ւ:

Իսկ դուք սպասում էիք, որ Փաշինյանին կամ նրա թիմին մեղադրա՞նք պետք է ներկայացվի: Փաշինյանը, ի՞նչ է, կարող է ասել, որ հրամայել է զորքին կռվե՞լ… Իհարկե, ոչ, նա չի տվել նման հրաման: Ասելու է, որ օգնությո՞ւն է ուղարկել Արցախ… Չի՛ ուղարկել: Ես ավելի ասեմ, Շուշին հանձնվել է Փաշինյանի ուղիղ հրամանով, և ես զարմանում եմ՝ ինչո՞ւ Արայիկ Հարությունյանն այդ մասին ուղիղ չի ասում: Վախենում է ու չի ասում:

Ես, իհարկե, կարծում եմ, որ հենց Փաշինյանին հեռացնեն իշխանությունից, Արայիկն անմիջապես կսկսի աղաղակել, որ՝ այո՛, Շուշին Փաշինյանի հրամանով են հանձնել: Ես վստահ եմ, որ կա այդ խոսակցության ձայնագրությունը, և ես գիտեմ, որ կա այն հեռախոսազրույցի ձայնագրությունը, ուր հարբած Փաշինյանը Արայիկ Հարությունյանի հետ զրույցում հայհոյում ու մեղադրում է ռուսական ղեկավարությանն ամեն ինչում: Դա բոլորը գիտեն:

Դա ե՞րբ է եղել:

Դա եղել է այն ժամանակ, երբ ադրբեջանցիներն արդեն Սյունիքում սկսեցին դիրքեր զբաղեցնել: Նա զանգել է Արայիկին: Դա Ղարաբաղում բոլորը գիտեն: Պարզապես Արայիկ Հարությունյանը վախենում է հրապարակել այդ ձայնագրությունը, բայց նա ունի այդ ձայնագրությունը:

Ես կարծում եմ, որ Ռուսաստանում էլ գիտեն այդ ձայնագրության մասին: Այն, որ Փաշինյանը խմում է առավոտից երեկո, նույնպես բոլորը գիտեն: Ես գրել եմ, որ նա շատ է խմում, գտնվում է ուժեղ հոգեմետ դեղամիջոցների ազդեցության տակ: Դա բոլորը գիտեն: Բոլորն ինձ ասում են՝ Փաշինյանը քեզ դատի կտա: Թող տա, բայց երբեք նա դա չի անի: Դե՜, ո՞ւմ ես սպասում… Գիտես, չէ՞, որ դատարանը քեզ կպարտավորեցնի անալիզներ հանձնել, իսկ այդ հոգեմետ միջոցները մարդու արյան մեջ 6 ամիս մնում են: Արի արյուն հանձնենք՝ ես էլ, դու էլ: Ես խնդիր չունեմ:

Ի՞նչ է մեզ սպասվում Նիկոլ Փաշինյանի հետ:

Եթե Փաշինյանը մնա ևս 1.5-2 ամիս, մենք կարող ենք վստահ լինել, որ Հայաստանը կբաժանվի մի քանի մասերի: Մեծ խելք պետք չէ դա հասկանալու համար: Սյունիքը չի ներելու Փաշինյանին, դա հաստատ է: Նա ի՞նչ բանակցող է, եթե ինչ ուզում են՝ վերցնում են, իսկ նա ոչինչ չի ասում, լռում է: Մորս ծննդավայր Կարմիր շուկա գյուղը գտնվում էր մեր տիրապետության տակ: Մինչև խաղաղապահները տեղ կհասնեին, հանձնեցին արյամբ պահած գյուղը՝ Թաղավարդ գյուղը ևս: Սա նորմա՞լ է:

Ինչո՞ւ է լռում: Ինչո՞ւ է ամեն ինչ հանձնում:

Մարդը վախկոտ է ու կոտրված: Փաշինյանը վախեցած է, բարոյապես ոչնչացված:

Կոռուպցիոն գործարքից էին խոսում: Դուք դա բացառո՞ւմ եք:

Ես կարծում եմ, որ սխեման այսպիսին է: Ես կարծում եմ, որ նա թաքուն պայմանագիր ունի Ալիևի հետ: Արթուր Վանեցյանը նույնպես, չգիտեմ ինչու, ամեն ինչ չի պատմում:

Վանեցյանն ասում է, որ գաղտնի փաթեթներ է փոխանցել Ալիևի ներկայացուցչից Փաշինյանին: Պատկերացրեք՝ դու երկրի Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ես: Քո ղեկավարը թշնամու հետ քո ժողովրդի ու Խորհրդարանի թիկունքում գաղտնի բանակցություններ է վարում, ու դու դա հասկանում ես: Չէ՞ որ Հայաստանը խորհրդարանական երկիր է… Ինչո՞ւ պատգամավորները չեն իմացել, որ Փաշինյանը գաղտնի բանակցություններ է վարում: Ի՞նչ պետք է աներ Վանեցյանը. Անհապաղ պետք է հայտարարություն աներ Ազգային ժողովում պատգամավորների առաջ ու հրամայեր ԱԱԾ ծառայողներին ձերբակալել վարչապետին: Վե՛րջ:

Վանեցյանն ասում է, որ այդ մասին ինքը պատմել է Անվտանգության խորհրդի նիստում, և, որ այդ մասին ԱԽ բոլոր անդամներն իմացել են:

Իսկ ինչո՞ւ է պատմել ԱԽ նիստում: Ի՞նչ պետք է աներ այն Անվտանգության խորհուրդը, որի քարտուղարն Արմեն Գրիգորյանն է, իսկ ընդդիմությունից մարդ չկա: Ինչի՞ համար է այդ դեպքում խորհրդարանական երկիրը: Ի՞նչ կապ ունի ԱԽ-ն: Ես կհասկանայի, եթե դա լիներ նախագահական կառավարման մոդել ունեցող Ռուսաստանում, ուր երկրի նախագահն ունի լիակատար իշխանություն և ուղղակիորեն ընտրված է ժողովրդի կողմից: Բայց քեզ ժողովուրդը չի ընտրել, այլ Խորհրդարանը, պատգամավորները: Դու պարտավոր էիր պատգամավորների առաջ հաշվետու լինել:

Ի՞նչ պետք է անի Հայաստանի ժողովուրդը:

Ես ձեզ երաշխավորում եմ, որ, եթե Փաշինյանը մնա ևս 2 ամիս, երկիրը կընկնի կոլապսի մեջ, ու Հայաստանը կբաժանվի մասերի: Ես հիմա Ղարաբաղի համար նույնիսկ այնքան մտահոգ չեմ, որքան Հայաստանի, քանի որ այնտեղ խաղաղապահներ են կանգնած, իսկ հիանալի քաղաքական գործիչ Պուտինն արդեն երբեք Ղարաբաղը չի տա: Բայց այս դավաճանը Հայաստանը կքայքայի: Այնպես որ՝ թող մարդիկ մտածեն ու որոշում կայացնեն:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика