Նախկին իշխանությունների ժամանակ ժողովուրդը հացի խնդիր ուներ, իսկ ներկա իշխանության օրոք՝ հացի անվտանգության խնդիր․․․Արման Վարդանյան

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները մենք պետք է օգտագործենք, որպեսզի մաքրենք այս դաշտը նման շառլատաններից, մարդկանցից, ովքեր եկել և խաբել են այս ժողովրդին»,-այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ հարցազրույ-ցում հայտարարել է «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանն` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նի-կոլ Փաշինյանի` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկին:

«Դաշտ պետք է գան մարդիկ՝ հստակ ծրագրով, նոր գաղափարախոսությունով, բայց արդեն իսկ իրենց կյանքով ապա-ցուցած, որ հոգ են տանում մեր ժողովրդի մասին և կարող են այս երկիրն այս իրավիճակից հանել»,- ասաց Վարդան-յանը` համոզվածություն հայտնելով, որ նման մարդիկ ի հայտ կգան:

«Ինձ համար բոլորը նախկին են. թե՛ նրանք, որոնց Նիկոլ Փաշինյանը համարում է նախկին, և հենց ինքը՝ Նիկոլ Փաշին-յանն է նախկին, քանի որ ազգի համար արդեն հնացել է: Ինքն օգտագործել է մարդկանց համոզելու իր ամբողջ ռեսուր-սը»,- ընդգծեց «Միասնություն» շարժման ղեկավարը:

Վարդանյանի խոսքով` Արցախյան երկրորդ պատերազմում մենք պարտություն կրեցինք նախկինների և նորերի թա-լանի պատճառով և մինչ օրս դրա համար որևիցե մեկըչի պատժվել:«Իհարկե,և՛ այնտեղ,և՛ այնտեղ կան նոր-մալ մար-դիկ, բայց իրենք նույնպես պատասխանատվություն են կրում իրենց թիմերի համար: Ո՞վ է պատասխան տալու, ո՞ւր է Դավիթ Տոնոյանը: Ասում էր՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ», ինչո՞ւ պատասխան չի տալիս: Եթե չեն պատժվում՝ ինձ մոտ տպավորություն է՝ պայմանավորվածություն ունեն վարչապետի հետ»,- ասաց նա։

Մանրամասները դիտեք տեսանյութում

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика