Սենսացիոն լուր․ Կտեսնեք ինչ կմնա Ադրբեջանին պատերազմում տարած հաղթանակից

Բաքվի հանցախմբի պարագլուխ Ալիեւը հայտարարել է, որ անհիմն է համարում Բաքվի դեմ մեղադրանքները, որոնք պարունակվում են Ղարաբաղում ռազմական հակամարտությունից հետո մի շարք արեւմտյան երկրների կողմից ըն-դունած բանաձեւերում:«Մեզ համար այդ բանաձեւերը որեւէ նշանակություն չունեն, թղթի կտոր են: Սակայն բանն այն է, որ մեր դեմ առաջ են քաշվում անհիմն մեղադրանքներ», հայտարարել է նա:

Հերթական «թղթի կտորն» ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատը՝ Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ջիհադիստների գործողությունները դատապարտող միջնորդություն: Ավելի վաղ նման բա-նաձեւեր են ընդունել այլ երկրների խորհրդարաններ, իսկ Ֆրանսիայի ու Բելգիայի խորհրդարանները դրել են Արցախի սահմանների եւ կարգավիճակի հարցերը։

Այդ բանաձեւերում կասկածի տակ է դրվում պատերազմի արդյունքը, բացի այդ՝ ընդգծվում են Բաքվի ռազմական հանցագործություններն Արցախի դեմ։ Ալիեւը դրանք համարում է թղթի կտորներ, եւ նրա հույսը ներկայում անօրի-նական մի թղթի կտոր է՝ նոյեմբերի 9-ի թե 10-ի եռակորղմ հայտարարությունը, որը ռուս-թուրքական համաձայնութ-յուն է Հայաստանի դեմ։ Ալիեւը ռուսների օգնությամբ ձգտում է ամրագրել պատերազմի արդյունքը եւ լեգիտիմացնել Ադրբեջանը որպես պետություն։

Դրանով է բացատրվում Բաքվի ու Մոսկվայի շտապողականությունը Հայաստանի սահմանների «դեմարկացիայի հար-ցում»՝ռազմական շանտաժով եւ սպառնալիքներով,Հայաստանում կամակատար քաղաքական դասի երախտագիտութ-յան պայմաններում։ Արցախի ռուս-թուրքական օկուպացիան ու կարգավիճակի դեմ քայլերը մնում են միջազգային օ-րակարգում, իսկ «Ադրբեջանը» խախտել է միջազգային պարտավորությունները, որոնք նրա ճանաչման հիմքն են։ Թղթի կտորներն իրականում սարսափելի ուժ ունեն, նկատի ունենալով նաեւ թուր-քերի աշխարհընկալումները։

Այդ Հայաստանում է, որ դեռ չեն գիտակցում դա, ավելին՝ քաղաքական-մեդիա շրջանակների գերակշիռ մասն ամեն կերպ փորձում է արժեզրկել դրանք, երկրորդելով Մոսկվային:

Տեսանյութը ստորև՝

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика