Ադրբեջանցիները Շուռնուխի բնակիչներին ասել են, որ եթե առավոտյան տարածքը ազատած չլինեն հարձակվելու են բնակիչների վրա

Ադրբեջանցիները 1 օր ժամանակ են տվել հայ բնակիչներին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի կեսն ազատելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Բաղրամյան26-ի Telegram-յան էջից, որը հղում է կատարում Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին։

«Հակառակորդը սպառնացել է, որ եթե մինչեւ վաղն առավոտյան ազատած չլինեն տարածքները, ապա զորքով հար-ձակվելու են գյուղացիների վրա։ Գյուղացիներին եւ գյուղապետին ասել են, որ Հայաստանի իշխանությունը դեռեւս 10 օր առաջ տեղյակ է եղել այդ մասին»,- պատմեց Մենուա Հովսեփյանը։

Նա ասաց, որ այս պահին գյուղացիները փակել են գյուղով անցնող մայրուղին. «Այդ մայրուղին նույնպես անցնում է Ադրբեջանին։ Գյուղացիներն ուզում են հասկանալ՝ 10 օր ժամանակ տալու մասին ում են ասել, ով է տեղյակ եղել։ Ցավոտ փոխզիջումներ են»։

Նա ասաց, որ խոսքը գնում է մոտ 12 տան եւ դրանց հողամասի մասին, որը մեծ տարածք է։

Տեսանյութը ստորև՝

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика