Հրատապ լուր Շուռնուխից․ Ադրբեջանցիները մոտեցել են բնակիչներին և պահանջել մինչև առավոտ ազատել տարածքը․․․Նրանց խոսքով կառավարությունը դա իմացել է օրեր առաջ

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչներին են մոտեցել ադրբեջանցիները և ժամանակ են տվել մինչև վաղն առա-վոտ տներն ազատել. Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:

«Երբ բնակիչները հարց են բարձրացրել՝ դա բավականին կարճ ժամանակ է, այդ ունեցվածքը տեղա-փոխելու համար, ադր-բեջանցիները պնդել են, որ ՀՀ իշխանությունները 10 օր առաջ տեղյակ են եղել, որ այսօր ազատած պետք է լինեն տները, բայց փաստացի մեզ՝ համայնքային իշխանություններին և առհասարակ գյուղի բնակիչներին ոչ ոք չի զգուշացրել, որ տասն օր հետո պետք է այդ տներն ազատվի»,- ասաց նա:

Գորիսի փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ այս պահին բնակիչները փակել են Գորիս-Կապան Մ2 մայրուղին:

Հարցին՝ որևէ մեկը եկե՞լ է բնակիչների մոտ, նա ասաց. «Մենք ենք, կապի մեջ ենք: Չէ, «Դուխով» գլխարկով տղերքից մարդ չի լինելու հաստատ: Մենք պատրաստվում ենք պայքարի դուրս գալ, ուղղակի հիմա չգիտենք՝ Սյունիքի ո՞ր սահմանից պայքարի դուրս գանք, ո՞ր թուրքի դեմ պայքարի դուրս գանք, կողմնորոշվենք՝ պարզ կլինի»:

Մենու Հովսեփյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի գծած սահմանագծով գյուղը բաժանվել է 2 մասի և մի մասն անց-նում է ադրբեջանցիներին:Tert.am-ի հետ զրույցում Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը նշեց, որ այս պահին ադրբեջանական կողմին անցած տարածքի բնակիչները դեռ իրենց տներում են, փորձում են քիչ-քիչ դուրս բերել իրենց գույքը: «Միևնույն է, մեզ մի հարց է հետաքրքրում՝ ո՞վ է ո՞ւմ ասել 10 օրյա ժամկետի մասին, մենք որևէ կերպ տեղեկացված չենք եղել»:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика