Պատերազմից խուսափելու միայն ու միայն մի տարբերակ կար․․․Վարչապետը առաջին անգամ խոսել է այդ հնարավորության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել պատերազմի և հրադադարի մասին։

«Անընդհատ շրջանառության մեջ է դրվում այն միտքը, թե ճկուն քաղաքականության պարագայում կարող էինք խուսափել պատերազմից։Այս թեզը շրջանառողները պետք է առնվազն պատասխանեն մի հարցի․իրենց վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում ինչո՞ւ հնարավոր չեղավ խուսափել 2016 թվականի պատերազմից, ո-րին նախորդել էր 2015, 2014 թվականների աննախադեպ էսկալացիան։

Երկար տարիներ Հայաստանի վարած «ճկուն» քաղաքականությունը բերեց նրան, որ 2016 թվականի հունվա-րին շրջանառության մեջ դրվեցին ռուսական առաջարկները, որոնք ենթադրում էին 7 տարածքների (5+2) վե-րադարձ առանց ԼՂ կարգավիճակի որևէ ճշգրտման։

Ինչո՞ւ Ռուսաստանը հանդես եկավ նման առաջարկով։ Մի պարզ պատճառով՝ Հայաստանի վարած «ճկուն» քաղա-քականության արդյունքում մադրիդյան պրոցեսը մտել էր փակուղի, որովհետև Արցախը Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ կարող էր ստանալ միայն Ադրբեջանի համաձայնությամբ։

Ռուսաստանի և բոլորի համար ակնհայտ էր, որ Ադրբեջանը նման տարբերակի երբեք չի համաձայնվի (ունի չհամաձայնվելու համար անհրաժեշտ կարողություն) և ուրեմն, պետք էր պրոցեսը փակուղուց դուրս բերելու ուղիներ գտնել։ և, ի դեպ, եթե ոմանց պնդումը ճիշտ է, թե 2018-ից հետո Հայաստանի վարած քաղաքակա-նությունը բավարար չափով ռուսամետ չէր և սա էր պատերազմի պատճառը, ինչո՞ւ 2016-ի «բավարար չափով ռուսամետ» քաղաքականության պայմաններում ծնվեցին ռուսական առաջարկները և տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը։

Պատերազմից խուսափելու միայն մի տարբերակ կար՝ վերադարձնել տարածքները, մոռանալով Արցախի կար-գավիճակի մասին։ Հիմա, իհարկե, ետին թվով այս տարբերակի կողմնակիցները, հասկանալիորեն, շատացել են։ Բայց նրանք հաշվի չեն առնում, որ այս պարագայում նույնպես Գորիսի հարևանությամբ գտնվող Էյվազլիի հատվածում հայտնվելու էր ադրբեջանական ցուցանակ։ Նաև՝ ժամանակին մեզ մեղադրում էին «հողերը ծա-խելու» մեջ։ Հիմա էլ՝ կասկածելի հայտարարություններով վտանգի տակ են դնում մեր գերիների կյանքը։

«Ճկուն» քաղաքականության ջատագովների մեծագույն բացթողումն այն է, որ նրանք երկար տարիներ պատե-րազմից խուսափելու և ոչ թե պատերազմին պատրաստվելու քաղաքականություն են վարել։ Մեր մեծագույն բացթողումն այն է, որ երկուսուկես տարվա ընթացքում չենք հասցրել բավարար չափով թալանված գումարներ ետ բերել և պատշաճ պատրաստվել պատերազմին»։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика