Նոր սենսացիոն լուր․ Պարզվում է հայաստանը այլևս զինվոր չի ուղարկելու Ղարաբաղ

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն ՀՀ-ն այլևս զինվոր չի ուղարկելու Արցախ…

Արցախից վերադառնալիս նկատում էի, որ ՀՀ-ից զինծառայողներ մտնում են Ստեփանակերտ։ Երկու օր անց՝ դեկտեմ-բերի 29-ին, արդեն լուր եկավ, որ Բերձորի մոտից ՀՀ ժամկետային զինծառայողներին արգելում են մտ-նել Արցախ։ Մարդկանց մեջ էլ տարածում են, թե ռուսները թույլ չեն տալիս։

Պարզվում է, ՀՀ-ն այլևս չի լինելու Արցախի անվտանգության երաշխավորը։ Թուրքիայի պահանջն է։ Այսինքն Արցախի հայերը պետք է հույսը միայն իրենց վրա դնեն։ Իսկ այդ դեպքում Արցախի ՊԲ-ն ունենալու է ոչ թե 25-30 հազար, այլ 5000-ի մոտ զինվոր։

Կարո՞ղ են արդյոք այդքան զինվորները պաշտպանել Արցախի ծվատված սահմանները։

Իհարկե, չեմ խոսի կուլիսային խութերի մասին։ Չեմ խոսի այն մասին, թե ինչպես են ՀՀ-ից զինվորները հաս-նելու Ար-ցախ, կամ ինչպես են մերոնք մտածում, թե շատ խելացի են ու հերթական զիջմամբ խաբելու են թշնա-մուն։

Գիտեմ, որ Արցախը կհաղթահարի այս ճգնաժամն էլ և ՌԴ-ի օգնությամբ կստեղծի սեփական զինված ուժերը։ Դա ա-ռաջին հերթին ՌԴ-ին է ձեռնտու։ Բայց ՀՀ իշխանությունը և ՀՀ բնակչությունը պետք է, ի վերջո, գիտակ-ցի մեկ պարզ ճշմարտություն՝ եթե ՀՀ-ից զինվոր չմեկնի Արցախի տարածքը պաշտպանելու, կարճ ժամանակ անց մեր հայրենիքի այդ հատվածը վերջնականապես կկտրվի մեզնից, կդառնա առանձին միավոր, իսկ տաս-նամյակներ անց մենք կունե-նանք հայկական ծագմամբ հերթական ազգը։

Մենք ենք մեր ձեռքով մեր եղբայրներին հեռացնում մեզնից»:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика