Փաշինյան ջան, գնացքդ գնացել է, վրադ խաբար չկա․․․Բացառիկ մանրամասներ Փաշինյան-Ծառուկյան հանդիպումից

Տելեգրամի Mediaport ալիքը գրում է.

«Mediaport-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան 3 րոպեանոց հան-դիպումից։Նախ՝ Գագիկ Ծառուկյանը չի սեղմել Նիկոլի ձեռքը, որից հետո Փաշինյանն ակնհայտ ընկճվել է։ Կորոնա-վիրուսից ապաքինված Ծառուկյանը հեգնել է, թե դա անում է չվարակվելու համար:

Փաշինյանը հարցրել է՝ ինչի՞ դիմաց Ծառուկյանը կհամաձայնի միանալ Սահմանադրական փոփոխություններ անելու իր պլանին, ինչին ի պատասխան Ծառուկյանն ասել է. «Փաշինյան ջան, գնացքդ գնացել է, վրադ խաբար չկա»։

Փաշինյանը Ծառուկյանին հայտնել է, թե հանձնարարել է կարճել իր դեմ հարուցված մի շարք քրեական գործեր, ինչին ի պատասխան ԲՀԿ առաջնորդն ասել է, որ ինքը դեռ ամիսներ առաջ է պահանջել կառավարության հրա-ժարականը և արդեն ապացուցել է, որ շինծու քրեական գործերից չի վախենում, ինչքան ուզում է կարող է ավե-լացնել այդ քրեական գործերի քանակը։ «Եթե ուզում ես փրկվես, հրաժարական տուր»,-ասել է Ծառուկյանն ու շարժվել դեպի դուռը։

Փաշինյանը վերջում ասել է՝ «իմ համար չես անում, գոնե պետության համար արա», Ծառուկյանն էլ ի պատաս-խան ասել է. «Իմ դեմ քո արածից հետո ես պետք է չգայի այստեղ, բայց եկել եմ հանուն պետության։Եվ հենց պե-տության շահից է բխում, որ դու գնաս»»։

Հիշեցնենք,որ այսօր վարչապետը հանդիպումներ է ունեցել խորհրդարանական խմբակցությունների ղեկավար-ների հետ։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика