Ադրբեջան-Ռուսաստան․․․Նոր հանցագործություն Հայանստանի և Արցախի դեմ

Փաստինֆոի տեղեկություններով՝ դեկտեմբերի 27-ին Արցախի Մարտունու շրջանում դաժանաբար սպանված 6 հայ զինվորականները եղել են գերիներ, որոնք գերեվարվել էին ենթադրաբար Հադրութում։Ոչ դեկտեմբերի 27-ին, ոչ նա-խորդող և ոչ էլ հաջորդող օրերին ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զիծառայող ընդգրկված չեն եղել որևէ մարտական գործողության մեջ և նույնիսկ մեկ կրակոց չեն արձակել, հայտարարել է Արցախի Հանրապե-տության պաշտպանութ-յան բանակը, մեկնաբանելով դեկտեմբերի 29-ին համացանցի ադրբեջանական տիրույ-թում տարածված այն կադրերը, որտեղ, ադրբեջանական կողմի պնդմամբ, պատկերված են Արցախի օկուպաց-ված Հադրութի շրջանի Հակակու գյուղի մերձակայքում սպանված 6 հայ զինծառայողների մարմիններ:

Պակաս կարևոր չէ նաև «զուգադիպությունը», որ նախօրեին Ադրբեջանը խախտել է վաղօրոք ձեռք բերված պայմա-նավորվածությունը և չի թույլատրել որոնողական խմբերի մուտքը տարածքներ, որտեղ, իրենց պնդմամբ, ընթացել են այդ «մարտերը»։ Եվ սա այն դեպքում, երբ որոնողական խմբերի՝ այդ տարածքներում աշխատանք-ների շուրջ պայ-մանավորվածությունը ձեռք էր բերվել դեկտեմբերի 27-ին, այսինքն,ադրբեջանական կողմի պնդ-մամբ, հենց այն օրը, երբ «մարտեր էին ընթացել», հայտարարել է Արցախի ՊԲ-ն:

Այսպիսով, եռակողմ հայտարարությունը խախտվել է հերթական անգամ, թեեւ այս արտահայտությունն արդեն ան-իմաստ է դարձել, քանի որ այդ փաստաթուղթը չի գործում ստորագրման պահից։ Բաքուն սպանել է 6 գերի-ների եւ շարունակում է թաքցնել գերիների թիվը, ձգձգել նրանց վերադարձը։ Թեեւ Մոսկվան հայտարարեց, թե իր նախաձեռ-նությամբ ու հովանավորությամբ ձեռք է բերվել բոլորը բոլորի դիմաց սկզբունքով գերիների փոխա-նակման պայմա-նավորվածություն, սակայն այն չի գործում։ Գերիների վերադարձի ձգձգումը Մոսկվայի ու Բաք-վի համար ճնշման լրացուցիչ լծակ է Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ։ Բավական է հիշել Երեւանում ՌԴ դես-պանատան ուղղորդմամբ անուղեղ սերիալիստների ու կավեենական խեղկատակների կազմակերպած խայտա-ռակ երթերը համապատասխան կարգախոսներով։

Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերում թուրքերի ու ռուս «խաղաղապահների» գործողությունների հետեւանքով մի քանի տասնյակ գերեվարված հայ զինվորականների ճակատագիրը մինչ այժմ անհայտ է։ Համատեղ նման ակտերն առաջիկայում չեն բացառվում։ Տես նաեւ այստեղ։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика