Աստծո դատաստանը չուշացավ․․․Թուրքիայում այրվում է Նոր տարվա գլխավոր տոնածառը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի Բիլաջարի շրջանի զբոսայգում տեղադրված Ամանորի հսկա տոնածառն այրվել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է virtualaz.org լրատվական կայքը:

Տոնածառի հրդեհվելու պատճառը հայտնի չէ: Ականատեսները չեն բացառում հրդեհելու վարկածը:

Ադրբեջանցի լրագրող Մուրադ Ազիմզադեն այդ առնչությամբ Facebook-ի իր էջում գրել է. «Բիլաջարում Նոր տարվա տոնածառն այրվում է: 2014 թ. հաջող չեղավ նաեւ տոնածառի համար: Հրդեհը վաղուց է սկսվել: Սպասենք, որ Ձմեռ պապը հաղթահարի ձյունապատ սարերը եւ գա հանգցնի այս տոնածառը»:

Ամանորի տոնածառը դեկտեմբերի 25-ին այրվել է նաեւ Բաթումում: Նախնական վարկածով` հրդեհի պատճառ է դարձել կարճ միացումն արհեստական եղեւնու վրա տեղակայված ամանորյա լուսավորման համակարգում:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика