Նիկոլ Փաշինյանը ասել է՝ եթե ընտրություններին չհամաձայնեն, ուժայիններով կպահենք իշխանությունը

Mediaport-ին մանրամասներ են հայտնի դարձել Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության՝ նեղ կազմով հանդիպումից:Փաշինյանն ասել է, որ եթե ընդդիմությունը չի համաձայնում իր վաչապետության պայմաններում արտահերթ ընտրություն անցկացնել, ապա ընտրություն առհասարակ չի լինի, ուժայիններով կփորձեն պահել իշխանությունը:

Ընտրություն չանցկացնելու գաղափարին առարկել են Ալեն Սիմոնյանն ու Բաբկեն Թունյանը՝ հիմնավորելով, որ ձմռան ամիսներին սպասվում է սոցիալ-տնտեսական առանց այն էլ ծանր վիճակի էլ ավելի վատթարացում, ո-րոնք գումարվելով եղած հակաիշխանական ալիքին՝ պայթյունավտանգ իրավիճակ կստեղծեն:

Թունյանը պնդել է, որ պետք է ամեն ինչ անել մինչև փետրվարի կես արտահերթ ընտրություն անցկացնելու և իշխանությունը ամրապնդելու համար՝ հակառակ դեպքում կհայտնվեն կոտրված տաշտակի առաջ:

Քննարկումների արդյունքում որոշում չի կայացվել, Փաշինյանը թիմակիցներին հրահանգել է իրական և ֆեյք էջերով ակտիվանալ սոցցանցում՝ իրենց դեմ պայքարողներին որակելով «նախկին թալանչիներ» և ներքաղա-քական զարգացումները տեղափոխել «հների և նորերի» պայքարի տիրույթ:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика