Կարևոր լուր․ Դպրոցականների արձակուրդների ժամկետները փոփոխվել են

Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի դեկտեմբերի 30-ի N 49-Ն հրամանի՝ 1-ին և 2-րդ դասարանցիների ձմեռային արձա-կուրդը կտևի մինչև հունվարի 10-ը, ինչպես սահմանված էր 3-12-րդ դասարանների սովորողների դեպ-քում: Այսինքն՝ բոլոր աշակերտների համար դասապրոցեսը կվերսկսվի հունվարի 11-ից՝ հաշվի առնելով աշնան ամիսներին ունեցած մեկ ամիս դադարը, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի՝ ներկայումս նվազող թը-վերը և առաջիկա ամիսներին կանխատեսվող հնարավոր նոր ալիքը:

Սահմանված ժամկետների փոփոխության նպատակն է խուսափել հունիս ամսվա ընթացքում առաջին և երկ-րորդ դա-սարանցիների դասապրոցեսի կազմակերպումից, ինչը կարող է խնդրահարույց լինել շոգ եղանակին դիմակների կրման պարագայում։ Նշենք, որ այս հարցով դպրոցների շրջանում իրականացվել է առցանց հար-ցում:

Գարնանային արձակուրդի ժամկետը մնում է անփոփոխ. 1-ին դասարանցիների համար սահմանված է 2021թ. մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ, 2-րդ դասարանցիների համար՝ մարտի 22-ից 28-ը ներառյալ, 3-12-րդ դա-սարանցիների համար գարնանային արձակուրդ նախատեսված չէ:

Հավելենք, որ համաձայն նույն հրամանի՝ այն դպրոցներին, որտեղ դասարաններում աշակերտների թիվը մինչև քսան է,և դասապրոցեսն ընթանումէ առանց խմբերի բաժանելու,հնարավորություն է տրվել ուսումնական գործ-ընթացն ի-րականացնել հնգօրյա ռեժիմով, այսինքն՝ պետական ուսումնական հաստատություններում շաբաթվա 5-օրյա կամ 6-օրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնա-կան հաստատութ-յուններում՝ հիմնադիրը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Վերոնշյալի վերաբերյալ գրառում է կատարել նաև ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика