մոտ ապագայում, հնարավոր է` 2021-ի առաջին կեսին, հայտնվելու ենք տարածաշրջանային նոր պատերազմի թատերաբեմում․․․Ն․ Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շարունակում եմ պնդել, որ մենք մոտ ապագայում, հնարավոր է` 2021-ի առաջին կեսին, հայտնվելու ենք տարածաշրջանային նոր պա-տերազմի թատերաբեմում։

Շարունակում եմ պնդել,որ Իրանի դեմ լինելու է ռազմական ագրեսիա,և դա կիրականացվի Ադրբեջանի և Թուր-քիայի ձեռամբ` Արցախի գրավյալ տարածքից` Ջրականից (Ջաբրայիլ):Pooya Hosseini-ն մեջբերում է Իրանի Հեղափոխութ-յան Պահապանների Կորպուսի օդուժի հրամանատար, գեներալ Հաջիզադեի խոսքերը.

«Մենք տարա-ծաշրջանի որոշ երկրներին եղբայրաբար խորհուրդ ենք տալիս, որ եթե պատերազմ սկսվի, մեզ հա-մար ԱՄՆ-ի բազան ոչնչով չի տարբերվի այդ բազաներին տարածք տրամադրող եր-կրից»:

Կարևոր է իմանալ, որ ամերիկյան ռազմաբազաներ կան Թուրքիայի տարածքում, իսկ Ադրբեջանը իր տարածքը տրա-մադրել է Իսրայելին` ռազմաավիացիոն թռիչքների համար։Շարունակում եմ պնդել, որ Հայաստանը (նաև Արցախը) օր առաջ պետք է մոբիլիզացվեն և պատրաստվեն նոր, ավելի մեծ պատերազմի, որի ժամանակ մեր երկիր կներթափանցեն ահաբեկիչները, ադրբեջանական զորքը կփորձի իր համար բուֆերային գոտու անվան տակ գրավել Սյունիքի մարզը։

Մեզ համար վտանգի հետ ստեղծվելու է հնարավորություն` շտկելու 2020-ի կորուստները։ Բայց դրա համար միավորվել և զինվել է պետք։

Հարգելի քաղաքական գործիչներ և պետական պաշտոնյաներ, զգաստացեք»։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика