Սյունիքի մարզպետը հրատապ հայտարարություն է տարածել

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ սյունեցիներ, Գորիս-Կա-պան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում, որը գտնվում է վիճելի տարածքում, շարունակվում են երկու կող-մերի սահմանապահ զորքերի տեղակայման աշխատանքները։

Ըստ այդմ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերն այս ընթացքում տեղակայվում են նաև շփման գծի Շուռնուխ բնակավայրին հարող տարածքում։Տեղի բնակչությանը կոչ ենք անում չտրվել որևէ սադրանքի՝ հնարավոր լարվածությունից խուսափելու համար:ՀՀ զինված ուժերն ու հայ և ռուս սահամանապահ զորքերը լիովին տիրապետում են իրավիճակին»:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика