Արցախի ահաբեկչության մասնակիցները կախված են Երևանի ստորագրությունից․․․Հայ ազգը դուրս է գալիս շոկից

ԶԼՄ-ները հայտնել են Նիկոլ Փաշինյանի Մոսկա առաջիկա այցի մասին, եւ Հայաստանում քննարկում են հարցը, թե արդյոք Մոսկվայում մտադիր են կազմակերպել ինչ որ փաստաթղթի ստորագրում Արցախի դեմ ահաբեկչա-կան պատերազմից հետո։ Հայ ժողովուրդը դուրս է գալիս շոկից, չնայած քարոզչական ահռելի ճնշմանը դրսից ու ներսից, եւ հասկացել է՝ պատերազմը, զոհերը, զրկանքները, ավերածությունները միջոց են Ռուսաստանի ու թուրքերի համար՝ հարկադրելու Հայաստանին ստորագրել փաստաթուղթը եւ հրաժարվել սեփական իրավունք-ներից։

Որքան էլ անհավատալի հնչի, շրջանի բանալիները հազարամյակներով հայերի ձեռքին են։ Ներկայիս նվաճող-ները՝ Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են խլել այդ բանալիները։Վերջին տարիներին թուրքական իշխա-նությունները, խոսելով Հայաստանի մասին, նշում էին երկու հանգամանք՝ Հայաստանը չի ճանաչում Թուրքիայի սահմանները եւ չի հրաժարվում տարածքային պահանջներից։ Այն պարագայում, երբ պաշտոնական Երեւանը ոչ մի անգամ հայտարարություններ չի արել տարածքային պահանջների եւ սահմանը չճանաչելու մասին։

Երեւանը պարզապես լռում էր, իսկ Թուրքիան հասկանում էր խնդիրը ողջ խորությամբ։Սահմանները ոչինչ են, եթե ամրագրված չեն պայմանագրերով։ 1923-ին լրանում է Լոզանի պայմանագրի 100-ամյակը, որով որոշվել են Եվրոպայի ու Մերձավոր Արեւելքի սահմանները։ Թուրքիայի սահմանները որոշվել են այդ պայմանագրով, սա-կայն Հայաստանի հետ սահմանը, իսկ ավելի լայն առումով՝ ռուս-թուրքական սահմանը գծվել է 1921 թ․ մարտի ռուս-թուրքական պայմանագրով։

Անկարային ու Բաքվին անհրաժեշտ է Հայաստանի ստորագրությունը, Ռուսաստանի աջակցությամբ, որի «նա-խադեպը» Հայաստանի ներկայիս ռուս-թուրքական «սահմանազատումն» է՝ Հայաստանի տարածքով մի քանի «անվտանգության» գոտիների ստեղծման հեռանկարով։ Նրանց պետք է շրջանի բանալին, որը Երեւանում է։

Թուրքիան ու Ռուսաստանը փորձում են իրականացնել «կատարված փաստի» քաղաքականություն։ Բաքուն ու Մոսկվան խոսում են Հայաստանով հաղորդակցական միջանցքների մասին, շանտաժի ենթարկելով գերիների հարցով, Էրդողանն առաջարկում է շրջանային վեցնյակի բլոկ՝ Հայաստանին առաջարկելով միանալ։ Բանալին Երեւանում է, եւ Բաքվում ու Անկարայում հասկանում են՝ չեն ստանալու այն, եւ իրենց սահմանները շարունա-կելու են մնալ կասկածելի։

Հայ ժողովուրդը դուրս է գալիս շոկից եւ սկսում է հասկանալ, որ անհրաժեշտ է կանգնեցնել հարկադրանքի վրա հիմնված այս գործընթացը։ Ոչ ոք չի կարող մեզնից խլել մեր իրավունքները, եթե ինքներս չհանձնենք։ Ներկա-յում պետք է կանգնեցնել այս ընթացքը, եւ դա պետք է անեն մարդիկ, ովքեր պարտավորություններ չունեն օտար երկրների առջեւ։ Այդ մարդիկ կան։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика