Նիկոլ, էս էլ քեզ ամանորյա նվեր․ Շուռնուխեցիները վառում են իրենց տները թշնամուն չմնալու համար․․․Տեսանյութ

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչները վառում են իրենց տները, որպեսզի թուրքը ոտք չդնի իրենց տուն։ Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, տեսանյութ է հրապարակել շուռնուխեցի Արարատ Աղաբեկյանը։

«Թասիբով շուռնուխեցին վառեց իր տունը։ Վառեց, որ թուրքի ձեռքին չմնա։ 30 տարվա այս ազատագրված մեր հողերը չենք թողելու թուրքին, մեր ուժն էս ա պատում, մենք՝ հասարակ մարդիկս, էս ենք կարողանում անել։ Բերեցիք, հասցրիք այս աս-տիճանի մեր ժողովրդին, որ մարդն իր տունը հրդեհի, թքեմ ձեր երեսին։ Թուրքը երբեք չպիտի ոտքն այդ տուն դնի ու ապրի։ Այս ղեկավարությունն ինչ էլ ուզի անել, ինչքան էլ սրբապղծություն անի, երբեք չի կարող սյունյաց աշխարհը հանձնել»,— ասաց նա։

Սյունեցին նշեց, որ իշխանության դուխովն ու խաղաղությունը հասցրեց այս օրվան. «Նիկոլ, սա քեզ ամանորյա նվեր շուռնուխեցուց։ Սա ժամակավոր բան է, ես իմ քարը նորից դնելու եմ։ Հերթով վառելու ենք Նիկոլ, ու ամենամեծ հրդե-հում քեզ ենք հրդեհելու։ Կերար զորքի գլուխը, ժողովուրդի գլուխը կերար, քեզ քֆուր տալը սովորեցրիր մեզ, տտներ վառելը սո-վորեցրիր մեզ։ Նիկոլ, քեզ էլ պիտի այս կրակի մեջ վառեին, սրա պատճառը դու ես, թքեմ ես քո նամուսին, հայի հացը կերար, հայ մոր կաթը կերար, բայց դու ապերախտ կենդանի դուրս եկար»։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները Շուռնուխ գյուղի 12 տան բնակիչների մինչեւ հունվարի 5-ը ժամանակ են տվել այն ազատելու համար։

Տեսանյութը դիտեք ստորև՝

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика