Նկատեցիք տարբերությունը՝ ըստ հաղթանակած բռնապետ Ալիևի․ «Շուշին՝ Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքն է»

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔԸ

Ադրբեջանի «բարեկիրթ» նախագահ Իլհամ Ալիևը, հունվարի 5-ին մշակույթի նախարարի հետ հանդիպման ժամանակ Շուշին հայտարարել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք և ավելացրել․ «Շուշին արժանի է դրան»։

Հիշեցում․

Արևելահայաստանի մշակութային հիմնական կենտրոն Թբիլիսին (Թիֆլիս) չի եղել բուն պատմական Հայաստա-նի տարածքում։ Հայության համար իր նշանակությամբ երկրորդ մշակութային կենտրոնն արդեն պատմական Հայաս-տանի, Արցախի գավառի Շուշի քաղաքն էր։ Շուշիում գործում էին դպրոցներ, թատրոններ, տպագրվում էին թերթեր, եռում էր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքը։

Եվ այսպես մինչև 1920թ․, երբ թուրք-ադրբեջանական բանակների կողմից Շուշիի հայությունը կոտորվեց, տե-ղահան-վեց, քաղաքն ավերվեց ու հրդեհվեց։ Հետո, արդեն խորհրդային Ադրբեջանը Շուշին բնակեցրեց ադրբե-ջանցիներով, Ղազանչեցոց եկեղեցին էլ դարձրեց տրակտորների նորոգման կետ։

1992թ․ մայիսի 9-ին կարծես վերականգնվել էր պատմական արդարությունը և Շուշին նորից ոտքի էր կանգ-նում, որ-պես հայոց մշակութային կենտրոն։ Արդեն Շուշիում գործում էին հիանալի թանգարաններ, վերականգ-նվում էին մը-շակութային կոթողները․․․և։ Եվ, այո դավաճանության պատճառով այն նվիրվեց թշնամուն։

Նկատեք տարբերությունը․ ըստ Արցախը թշնամուն նվիրած, բայց «ժողովրդի կողմից ընտրված» տգետի․

«Շուշին դժգույն և դժբախտ քաղաք է», իսկ ըստ հաղթանակած բռնապետ Ալիևի․ «Շուշին՝ Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքն է»։

Ի՞նչ ասեմ, նորից և նորից կրկնում եմ, բոլոր նրանք, ովքեր շարունակում են պաշտպանել հայրենիքը կործանած սրիկային, կամ անտարբերներ են, զուրկ են պատմական հիշողությունից, արժանապատվությունից, կամ, այո՝ ծախվածներ են և փողը գերադասում են հայրենիքից»։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика