Կարևոր լուր․ Վարչապետի կողմնակիցները ըմբոստանում են․ Նիկոլը խնդրել է բանակը հանել Երևանի փողոցներ

«Նյուզ Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրիելյանովը թելեգրամի իր ալիքում գրել է. ««Փաշինյանի շրջա-պատից իմ աղբյուրները հայտնում են, որ վարչապետի թիմն ըմբոստանում է: Երեկ երեկոյան թիմի ամենա-ակտիվ մի քանի անդամներ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ քննարկել են ստեղծված իրավիճակը: Եզ-րակացությունը ցավալի է: Հիմնական լեյտմոտիվը՝ մեր կյանքը դժոխքի է վերածվել, փողոց դուրս գալն անհնար է, մարդիկ վիրավորում են, շատերը ծեծի են ենթարկում: Եկեղեցի թույլ չեն տալիս մուտք գործել, քահանաները պարզապես դուրս են վռնդում: Նիկոլը պետք է հասկանա, որ պետք է հեռանա:

Պետք է համոզել Մանուկյանին, որ երաշխիքներ տա և թույլ տա հանգիստ հեռանալ երկրից: Միրզոյանը փորձել է հանգստացնել պատգամավորներին, սակայն ինչպես հայտնում են աղբյուրները, Միրզոյանը հայտնել է, որ Նի-կոլը դիմել է բանակի ղեկավարությանը՝ բանակը փողոց հանելու և պարեկային ժամ սահմանելու համար: Այդ-պիսով փորձելով վախեցնել ընդդիմությանը: Գեներալները կտրականապես հրաժարվել են: Կինոպրոդյուսեր Ար-մեն Գրիգորյանի՝ Փաշինյանին եկեղեցի թույլ չտալու երեկվա կոչերը հունից հանել են Փաշինյանին: Ողջ գիշեր նա պահանջել է ձերբակալել Գրիգորյանին, սակայն այն բանից հետո, երբ ուժայինները հրաժարվել են, վարչա-պետը սովորականի համաձայն խմել է: Վաղ առավոտյան նրա մամուլի ծառայությունը ծիծաղելի պատճառ է հրապարակել՝ կորոնավիրուսով արդեն վարակված Փաշինյանը կրկին ինքնամեկուսացել է: Ինչպես կատակում են նրա թիկնազորի տղաները, Նիկոլն ինքնամեկուսացել է շշի հետ»:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика