Հրատապ տեղեկատվություն․․․ՀՀ ԱԱԾ տնօրենի այց Բաքու կայանալու է․ Գեներալ Մուրադովից ինքնաթիռ են խնդրել

Հայաստանի կառավարությունը Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովից ինքնաթիռ է խնդրել Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի՝ Բաքու այցը կազմակերպելու համար։ Այս մասին հայտնում են Mediaport-ի՝ ՌԴ ՊՆ աղբյուրները։

Հայկական կողմը նշել է, թե անվտանգության խնդիր կա, ուստի խնդրում են, որպեսզի Մուրադովը հունվարի 9, 10 կամ 11-ին ՀՀ ԱԱԾ տնօրենին հատկացնի իրեն սպասարկող ինքնաթիռը: Խնդրանքը թեև ռուսական կողմը չի մերժել, բայց պահանջել են պարզաբանել, թե ինչի հետ է կապված այցի համար հստակ ամսաթիվ ամրագրված չլինելը, ինչին ի պա-տասխան ՀՀ կառավարությունից հայտնել են, որ պաշտոնական Բաքուն դեռևս չի հստակեցրել այցի օրը։

Նշենք, որ ՀՀ ԱԱԾ տնօրենի՝ Բաքու պլանավորվող գաղտնի այցի մասին առաջինը հայտնել էր Վատիկանում ՀՀ նախ-կին դեսպան Միքայել Մինասյանը, որից հետո ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր այցի մասին տեղեկությունը։

Mediaport-ի՝ ՌԴ աղբյուրները պնդում են, որ Աբազյանը ստել է. այցն ուժի մեջ է։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика