Բաքվի ու Մոսկվայի վախերը. Երեւանը չի գիտակցում իր ուժը

Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են փակ մնալ հայ օգտատերերի համար, որպեսզի հայերը չիմանան, թե ինչն է մտահոգում ու անգամ վախեցնում Բաքվին: Բայց անգամ սոցցանցերում մեջբերվող ու քննարկվող հարցերից կարելի է դատել, թե Բաքվում ինչից են վախենում:

Արեւմուտքի հակախաղը

Haqqin պորտալը գրում է, որ «պայմանական Արեւմուտքը, որը հայտնվել է Հարավային Կովկասում դիվանագիտական ու ռազմական գործընթացներից դուրս եւ չի կարողացել մասնակցել որոշումների կայացմանը, կարող է հակախաղ սկսել»:

Բաքվում փորձում են կանխել Արեւմուտքի հնարավոր քայլերը: Դեկտեմբերի 31-ին, օրինակ, գազամուղ է գործարկվել, որով ադրբեջանական գազը հասնում է Եվրոպա: Չնայած ծավալները փոքր են, բայց ամեն ինչ այնպես է ներկայացվում, կարծես Ադրբեջանն ապահովում է Եվրոպայի էներգետիկ դիվերիսֆիկացիան ու կոտրում Ռուսաստանի մենաշնորհը:

Աշխատանքներ են տարվում նաեւ Մինսկի խմբի գործունեությունը չեզոքացնելու ուղղությամբ: Դրա համար օգտագործվում է Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա, որ Երեւանին ստիպեն հրաժարվել Մինսկի «եռոտանուց», եւ բոլոր ձվերը դրվեն ռուսական զամբյուղում: Իսկ Ռուսաստանը հայտարարել է, որ համերաշխ գործում է Թուրքիայի հետ:

Եռակողմ համաձյանագրի վերանայում

Բաքուն ու Մոսկվան չեն թաքցնում մտահոգությունը, որ հայկական կողմը եռակողմ համաձայնագիրը կարող է կասկածի տակ դնել: Ինչպես ասում է Հրանտ Խաչատրյանը, Երեւանն ունի դրա բոլոր հիմքերը՝ համաձայնագիրն ուժով են ստիպել ստորագրել, իսկ դրա կիրարկումն իրականացվում է ուժի կիրառման սպառնալիքով:

Խորհդարանում այս հարցն արդեն բարձրացվում է: Լուսավոր Հայաստանի պատգամավոր Տարոն Սիմոնյանը վարչապետին հարց է տվել՝ արդյոք նա համաձայնութունը սպառնալիքի տակ է ստորագրել, թե սեփական կամքով: Փաշինյանը չի պատասխանել այդ հարցին, ինչը նշանակում է, որ պաշտոնական Երեւանը պահում է հայտարարությունը վերանայելու հնարավորությունը:

Դրան կարող է նպաստել Արցախը: Ադրբեջանի Զինված ուժերը խախտում են պայմանավորվածությունները եւ իրենց դիրքերը խորացնում, ասել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Շփման գծում ևս ժամանակ առ ժամանակ խախտումներ են լինում. նոյեմբերի 10-ի դրությամբ ֆիքսված շփման գիծը չի պահպանվում, ադրբեջանցիներն առաջ են տանում իրենց դիրքերը, փորձում են տարբեր սադրանքների դիմել, սակայն Արցախի պաշտպանության բանակը սադրանքների չի տրվում», – ասել է Բալասանյանը: Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից խախտումներն արձանագրվել են Ասկերանի, Ստեփանակերտի, Կարմիր Շուկայի ուղղությամբ: Ի դեպ, Կարմիր շուկայով է անցնում միակ ճանապարհը, որով ադրբեջանցիները կարող են հասնել Շուշի:

Պարտիզանական պատերազմ

Ադրբեջանական սոցցանցերը եւ պաշտոնական հաղորդագրությունները լի են ենթադրություններով, որ հայերը չեն լռելու, որ զինված խմբավորումները մնացել են «օկուպացված տարածքներում» եւ շարունակելու են պարտիզանական պատերազմ մղել: Ադրբեջանում շատ լուրջ են վերաբերվում հայերի ինքնապաշտպանության իրավունքին: Պարտիզանական պատերազմը կանխելու համար Բաքուն չի ապավինում իր ուժերին, եւ Աղդամում ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոն է ստեղծվել, որտեղից անօդաչու սարքերը սանրելու են Արցախի անտառները:

Ինչներիդ է պետք միացումը, շուտով կլինեն օդանվակայանն ու ռուսական անձնագրեր

Կասկածելի մարդիկ Արցախում լուրեր են տարածում, որ եթե հայերն սկսեն խոսել միացման կամ անկախության մասին, ռուս խաղաղապահները կարող են նեղանալ: Այդ դեպքում չեն լինի օդանավակայանն ու ռուսական անձնագրերը: Բաքվում եւ Մոսկվայում հիանալի հասկանում են, որ մի օր Երեւանում ու Ստեփանակերտում հիշելու են միացման մասին, եւ այդ ժամանակ եռակողմ համաձայնությունը վերածվելու է անպետք թղթի:

Ադրբեջանի տարածքային ամբողջականության կասկածելիությունը եւ 1921 թվականի պայմանագիրը

Բաքուն, Անկարան ու Մոսկվան շտապում են Մոսկվայի ռուս-թուրքական 100-ամյա պայմանագրից առաջ ստիպել Հայաստանին ճանաչել Թուրքիայի ու Ռուսաստանի գծած սահմանները: Հայաստանի ստորագրությունն էքզիստենցիալ նշանակություն ունի: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը շարունակում է կասկածի տակ մնալ, իսկ 1921 թ. ռուս-թուրքական պայմանագիրը չկա ՄԱԿ-ի ռեգիստրում: Հայաստանի ստորագրությունը կարող է հանել այդ կասկածները:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика