Բա չիմացաք Կաթողիկոսը հրաժարվեց խնդրել ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքին և Հռոմի պապին ռազմագերիների վերադարձման հարցով

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

2 ամիս է վարչապետին ասում են՝ լայվ մի մտի, հոդված մի գրի, ստատուս մի գրի, հարցազրույց մի տուր, դրա ժամանակը չէ, միայն ռազմագերիներին հետ բեր, գործ արա․․․

Հիմա էլ հայտարարվել է, որ Մոսկվայում որքան էլ քննարկվելու են տարածաշրջանի բոլոր ճանապարհների ապաշրջափակման հարցերը, բայց դա՝ նախապայմանով, որ ռազմագերիների հարցը պարտադիր պետք է լուծվի, այս անգամ էլ ասում են՝ մի գնա Մոսկվա, ճանապարհդ կփակենք, Մոսկվայում միտինգ կանենք․․․

Իսկ Կաթողիկոսը հրաժարվեց ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքին խնդրել, Հռոմի պապին խնդրել ռազմագերիների հարցով, Ռուսաստանի հայերի միությունը մատը մատին չտվեց ռազմագերիների հարցով, այդ դեպքում ռազմագերիների հարցը որտե՞ղ քննարկվի, ինչպե՞ս լուծվի․․․

Միթե՞ այս կերպ չեք ապացուցում, որ ռազմագերիների փոխանակման շուրջ այս երկամսյա աղմուկի տակ սոսկ քաղաքական անազնիվ նպատակներ էին ու ռազմագերիների հարցը ձեր համար սոսկ շահարկման թեմա էր․․․ Իսկ եթե այս անգամ էլ ռազմագերիների հարազատները շրջվե՞ն ձեր դեմ ու Միքայել Մինասյանի ասածն անե՞ն․․․

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика