Կրեմլը հրատապ հայտարարություն է տարածել Ալիև-Պուտին-Փաշինյան հանդիպման մասին, որում ասվում է․․․

Պաշտոնական Կրեմլը հաղորդագրություն է տարածել Փաշինյան-Ալիև-Պուտին վաղը նախատեսվող հանդիպ-ման մասին:

«Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, հունվարի 11-ին Մոսկվայում տեղի կունենան եռակողմ բանակցութ-յուններ Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հա-յաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև:

Նախատեսվում է դիտարկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղե-կավարների 2020 թ. Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարումը և քննարկել տարածաշրջանում առկա խն-դիրների լուծման հետագա քայլերը:

Առանձնակի ուշադրություն կդարձվի ռազմական գործողություններից տու-ժած տարածքների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպոր-տային կապերը ապաշրջափակելու և զարգացնելու հարցերին:

Բացի այդ, նախատեսվում են առանձնազրույցներ Վլադիմիր Պուտինի և երկու ղեկավարների միջև»:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика